Անդրեյ Արեշեւը բացասաբար է վերաբերվում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու պրակտիկային

Ադրբեջանին մեծ կործանարար ազդեցություն ունեցող զենքեր վաճառելու պրակտիկան սխալ է. այն չի նպաստում Հարավային Կովկասում Ռուսաստանի դերի ամրապնդմանը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ընթացքում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ իր կարծիքը հայտնեց ՌԴ գիտությունների ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի հետազոտությունների կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշեւը:

«Ես դա բազմիցս հնչեցրել եմ, այդ թվում՝ նաեւ ռուսական լրատվամիջոցներով: Ես արտահայտում եմ իմ սեփական կարծիքը: Ես դա ասել եմ մի քանի տարի առաջ, սակայն պատրաստ եմ դա հիմա էլ անել»,-ասաց նա:

Փորձագետի համոզմամբ՝ Ռուսաստանը բավականին բարդ երկիր է, որն ունի որոշումներ կայացնելու բարդ համակարգ:

«Ակնհայտորեն, կան գործոններ, որոնք նպաստում են, այդ թվում նաեւ նման գործարքների իրականացմանը. մի բան, որին ես բացասաբար եմ վերաբերվում»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում