«Հրապարակ». Նախագահը, հնարավոր է, մի քանի ցմահ դատապարտյալի ներում շնորհի

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ վերջերս նախագահականից հետաքրքրվել են ցմահ ազատազրկման դատապարտված մի քանի անձանց տվյալներով։ Խոսքը, մասնավորապես, այն դատապարտյալների մասին է, որոնք քրեակատարողական հիմնարկում այս ընթացքում աչքի չեն ընկել հակաօրինական վարքագծով, ունեն դրական բնութագրեր, կարգապահական տույժեր և հնից մնացած քաղհայցեր չկան նրանց նկատմամբ, և որոնց կարող են երաշխավորել պետական տարբեր պաշտոնյաներ, մտավորականներ։

Թերթի փոխանցմամբ՝ այդ անձանց տվյալները պահանջել են՝ առանց նպատակը բացատրելու։ Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ հնարավոր է նախագահը նրանց ներում շնորհի՝ ԵՄ-ի հետ կնքվելիք համաձայնագրին ընդառաջ, կամ ոմանց նկատմամբ պայմանական վաղաժամկետ կիրառվի։ Այլ տարբերակներ ևս չեն բացառվում՝ ազատության հնարավորություն ունենան հատուկ կարգավիճակով և հստակ փորձաշրջանով։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում