AM | RU
USD
EUR
RUB

Արցախի ինքնորոշման լեգիտիմությունը կասկածի տակ դնելով` Ադրբեջանը կասկածի տակ է դնում իր անկախության օրինականությունը

 
 

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անտրամաբանական է որակում ղարաբաղյան հակամարտության և քրդական ու կատալոնական գործընթացների միջև զուգահեռներ անցկացնելը: ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահը, արձագանքելով Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովայի այն հայտարարությանը, որ միջազգային հանրությունը պետք է միևնույն մոտեցումները ցուցաբերի բոլոր այդ երեք գործընթացների նկատմամբ, այլ ոչ թե ղեկավարվի երկակի չափանիշներով, ընդգծեց, որ դրանք երեք միանգամայն տարբեր խնդիրներ են ու անգրագիտություն է ղարաբաղյան հակամարտության և կատալոնական ու քրդական գործընթացների միջև զուգահեռներ անցկացնելը:

«Ինչպե՞ս կարելի է զուգահեռներ անցկացնել այդ գործընթացների միջև. դրանք երեք միանգամայն տարբեր խնդիրներ են: Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման գործընթացը բացառապես լեգալ և լեգիտիմ է, այն ամբողջովին համապատասխանում է ինչպես Խորհրդային Միության Սահմանադրության, այնպես էլ՝ միջազգային իրավունքի տառին և նորմերին: Ժամանակին Լեռնային Ղարաբաղն ինքնորոշվեց՝ ԽՍՀՄ Սահմանադրության նույն իրավական նորմերին համապատասխան, ինչ 15 հանրապետությունները: ԽՍՀՄ Սահմանադրությունն ինքնավար սուբյեկտներին իրավունք է տվել հանրաքվեի հիման վրա որոշելու իրենց ճակատագիրը, ինչը և արվել է: Եվ եթե այսօր Ադրբեջանը կասկածի տակ է դնում Արցախի ինքնորոշման լեգիտիմությունը, նշանակում է՝ կասկածի տակ է դնում նաև իր և այլ խորհրդային հանրապետությունների անկախության օրինականությունը»,- ասաց Շարմազանովը:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ ՄԽ գործունեության առնչությամբ Մուրադովայի հայտնած դժգոհությանը և միջնորդական ձևաչափի փոփոխության անհրաժեշտության մասին կարծիքին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ այդպիսով Ադրբեջանը ջուր է լցնում Թուրքիայի ջրաղացին, որն ամեն կերպ փորձում է միջնորդ հանդիսանալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: «Բայց դա երբեք չի լինի: Թուրքիան տեղ չունի ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում, քանի որ այդ երկիրը բացահայտ աջակցում է հակամարտող կողմերից մեկին՝ Ադրբեջանին, ինչը կասկածի տակ է դնում վերջինիս օբյեկտիվությունը՝ որպես միջնորդ: Բացի այդ, Անկարան հայտնի է տարածաշրջանում իր ապակայունացնող քաղաքականությամբ: Եվ դա ես չեմ ասում, ղարաբաղյան հակամարտության գոտում ապրիլյան պատերազմից հետո այդ մասին հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ով ընդգծեց, որ Թուրքիան ոչ թե խաղաղության, այլ՝ պատերազմի կոչեր է անում»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Բաքուն ստեղծված իրավիճակում պետք է մեղադրի ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբին, այլ՝ ինքն իրեն, քանի որ հենց ինքը չի կատարում ստանձնած պարտավորությունները՝ տորպեդահարելով բանակցային գործընթացը:

Լրահոս
Արա Բաբլոյանն և Դունյա Միյատովիչը քննարկել են հասարակության խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին ԵԽ հանձնակատարը մարդու իրավունքների ոլորտում բարձր է գնահատել Հայաստանի քաղհասարակության դերը Զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Էրդողանը հանդես է եկել Թուրքիայի ներքին հաշվարկներում օտարերկրյա արժույթից հրաժարվելու օգտին Քննարկվել է պաշտպանության բնագավառում հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման հնարավորությունը ԱԺ Քննիչ հանձնաժողովը հնարավոր է քննարկի նաև «Ռոբերտ Քոչարյանի գործի» դատավարական գործողությունների դատախազական պատշաճ հսկողության հարցը Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել Դանիական Danske Bank-ի նախագահը հրաժարական է տվել ադրբեջանական և ռուսական ծագման գումարների լվացման պատճառով Կիմ Չեն Ընը խոստացել է պատմության մեջ առաջին անգամ այցելել Սեուլ ԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման գործը քննելու համար հրավիրվելու են միջազգային կառույցների մասնագետներ Սևանի բժշկական կենտրոնում կտեղադրվի համակարգչային շերտագրման սարք Ադրբեջանական ԶԼՄ-ները «հայկական կողմից» սպանված զինծառայողի վերաբերյալ մանրամասներ են հրապարակել ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ համաժողովում Ադրբեջանը սուր քննադատության է ենթարկվել Հոկտեմբերին «Ուրալյան ավիաուղիները» կսկսեն իրականացնել Անապա-Երևան ուղիղ չվերթը ՀՀ նախագահը ստորագրել է Ազգային ժողովի կողմից ընդունված մի շարք օրենքներ «Ժամանակ». Մասիսի քաղաքապետը վերադարձել է աշխատանքի «Հրապարակ». Ծառուկյան Սարգսյան հանդիպումը կայացել է «աչքից հեռու»՝ Ծաղկաձորում «Փաստ». Հասարակական կազմակերպությունները անհանգստություններ ունեն «Հրապարակ». ԱԺ քննիչ հանձնաժողովի 11 անդամից 5-ը ներկայացրել է ՀՀԿ-ն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 19 ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին հավատարմագրերի պատճենն է հանձնել Կոնգոյի Հանրապետության դեսպան Դավիդ Մադուկան Թուրքիայում ձերբակալվել է «Իսլամական պետության» պարագլուխներից մեկը ԱՀ նախագահն ու ՀՀ վարչապետն այցելել են Արցախի հյուսիսային սահմանագիծ Պուտինը Միջերկրական ծովի վրա Իլ-20-ի կործանվելը համարում է ողբերգական հանգամանքների շղթա Ռուսաստանն անպատասխան չի թողնի Իսրայելի գործողությունները. Շոյգու Եվրահանձնաժողովը ներկայացրել է ԱՀԿ-ի բարեփոխման պլանը Արարատ Զուրաբյանը կարևորում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հստակ տարաբաժանումը Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունում տեղի են ունեցել փոփոխություններ Հայաստանը և Չինաստանը ստորագրել են օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիր «Հայք» կուսակցությունը ցանկանում է Երևանը դարձնել արժեքների վերստեղծման կենտրոն «Լույս» դաշինքն իր ծրագրում նախատեսում է աղբը որպես երկրորդային հումք օգտագործել ԲՀԿ-ն Երևանի առաջնահերթ խնդիրները կլուծի քաղաքի բյուջեն եռապատկելով ՀՀ ՊՆ 4-րդ զորամիավորումում անցկացվում է գումարտակային մարտավարական զորավարժություն Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ հանձնաժողովում բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանամերձ համայնքների գնդակոծման մասին Ռուսական Իլ-20-ը խոցվել է Սիրիայի ՀՕՊ-ի կողմից Անկախության օրվան նվիրված միջոցառումների ընթացքում մայրաքաղաքի մի շարք փողոցներ փակ են լինելու Փհենյանում մեկնարկել են ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի ղեկավարների բանակցությունները Երևանի գլխավոր ճարտարապետն ազատվել է աշխատանքից «Ժողովուրդ». ԵԱՀԿ–ն սկսել է սահմանին տիրող իրավիճակի հետ կապված քննարկում իրականացնել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan