Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հստակ օրը դեռ նախանշված չէ

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հստակ օրը դեռ նախանշված չէ

Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը կկայանա Վիեննայում դեկտեմբերին: Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացած մամուլի ասուլիսին նշեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ավելացնելով, որ հանդիպման հստակ օր եւ ժամ դեռեւս նախանշված չէ: «Հնարավոր է, որ հանդիպումը կայանա դեկտեմբերի 6-8-ն ընկած ժամանակահատվածում: Հանդիպման համաձայնություն տվել են երկու կողմերն էլ»,– ասաց Նալբանդյանը:

ԵԱՀԿ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) նոյեմբերի 14-ին և 16-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ: Համանախագահներն արտաքին գործերի նախարարների հետ քննարկել են 2017 թվականի հոկտեմբերի 16-ին Ժնևում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ կայացած գագաթնաժողովի ժամանակ ձեռք բերված համաձայնությունների իրագործմանն ուղղված հստակ քայլեր, ինչպես նաև Ժնևում համանախագահների կողմից բարձրացված այլ հարցեր: Հանդիպումների ժամանակ համանախագահները և ԱԳ նախարարները քննարկել են ներկայում բանակցային սեղանին գտնվող մի շարք աշխատանքային առաջարկներ: Նախարարները համաձայնել են հանդիպել 2017 թվականի դեկտեմբերին Վիեննայում՝ ԵԱՀԿ նախարարական հավաքի շրջանակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում