AM | RU
USD
EUR
RUB

Արցախի խաղողագործական ավանդույթները միջազգային շուկա հանող «Մադաթով»-ը

 
 

86 տարվա պատմություն ունեցող Ստեփանակերտի կոնյակի գործարանի «Մադաթով» կոնյակը միջազգային շուկա մտավ ճիշտ այնպես, ինչպես գեներալ Մադաթովը` ռազմարվեստի պատմություն: Ռուսական բանակի հայազգի զորավարի պատվին ստեղծված կոնյակը ծնունդից ընդամենը մեկ տարի անց` 2014թ. միջազգային շուկայում արդեն ճանաչված բրենդ էր ու` ոչ միայն. Հավանայում կայացած «CUBAEXPO 2014» ցուցահանդեսում «Մադաթով» կոնյակն արժանացավ «Լավագույն ապրանքանիշ» մրցանակին: Բազմաթիվ հայտնի գինեգործներ ու կոնյակագործներ հենց ազնվական ծագմամբ խմիչքի` Կուբայում տրված հաղթարշավի մեկնարկին ևս մեկ անգամ ճաշակեցին, վայելեցին ու գովեցին աշխարհում վաղուց հայտնի հայկական կոնյակը: 60 երկրների շուրջ 4500 ընկերությունների ներկայացրած բրենդների շարքում «Լավագույն ապրանքանիշ» մրցանակին արժանանալով` «Մադաթով» կոնյակը շատ-շատերի համար բացահայտեց ոչ միայն Արցախի խաղողագործական ավանդույթները, այլև` հենց Արցախի հանրապետությունը. կոնյակը միջազգային ցուցահանդեսում ներկայացված էր որպես Արցախի արտադրանք:

Ստեփանակերտի կոնյակի գործարանի մարքեթինգի գծով պատասխանատու Լևոն Բուդաղյանն արդարացված հպարտությամբ ընդգծում է` «Մադաթով» կոնյակի` միջազգային ցուցահանդեսներից «տուն» բերած մրցանակների թիվը պարբերաբար ավելանում է. «Ռուսաստանում կայացած «Գինիների և ալկոհոլային խմիչքների» միջազգային 18-րդ մրցույթում էլ «Մադաթով» 10 տ. և 15 տ. կոնյակներն արժանացան բարձրագույն` ոսկե մեդալների: Ստեփանակերտի կոնյակի գործարանի արտադրանքներից «Մադաթով» կոնյակն այդ մրցույթին ներկայացված ու մրցանակ ստացած միակ ապրանքանիշը չէր: Խնդողնի խաղողից պատրաստված, մեկ տարվա հնեցմամբ «Բերդաշեն» գինին էլ արծաթե մեդալի արժանացավ»: Եվ դա այն դեպքում, երբ միջազգային մրցույթին մասնակցում էին այնպիսի գինեգործական ավանդույթներ ունեցող երկրների ներկայացուցիչներ, ինչպիսիք են Ֆրանսիան, Իտալիան, Վրաստանը, Իսպանիան, Բուլղարիան, Մոլդովան, Ավստրիան, Ռուսաստանը և այլն:

Այդ երկրներում արտադրված գինիներին ու կոնյակներին որակապես չզիջող արցախյան գինին ու կոնյակը ստանում են դասական ավանդական եղանակով, Արցախի խաղողի այգիներից հավաքված բերքից: Ընդհանուր առմամբ, Արցախում մթերվող խաղողի բերքի 70-80 տոկոսը մթերում է Ստեփանակերտի կոնյակի գործարանը: Մթերվում, կոնյակի սպիրտը ստացվում և հնեցվում է գործարանի մաս կազմվող Մարտունու և Կարմիր շուկայի գինու գործարաներում, իսկ շշլացվում` արդեն Ստեփանակերտի կոնյակի գործարանում: Ավտոմատ աշխատող եվրոպական ժամանակակից հոսքագիծը հնարավորություն է տալիս ժամում լցնել 2000 շիշ կոնյակ, գինի ու օղի:

««Մադաթով» կոնյակը ստանում ենք հիմնականում խաղողի ռքածիթելի և բանանց սորտերից, դասական գինիները` խնդողնի սորտից, իսկ «Ղարաբաղ» մրգային օղիները` թթից, հոնից, վայրի տանձից, ծիրանից: Միայն ծիրանն ենք Հայաստանից բերում, մնացածը մթերում ենք Արցախի գյուղացիներից և գործարանի այգիներից, իսկ տեխնոլոգիական բոլոր գործընթացները կազմակերպվում ենք տեղում»,-ասում է Լևոն Բուդաղյանը:

Ստեփանակերտի կոնյակի գործարանի հիմնական ուղղության` կոնյակագործության թագ ու պսակ «Մադաթով»-ի ինչպես արտադրությունն, այնպես էլ հնեցումը կատարվում է ավանդական տակառային եղանակով` հատուկ այդ նպատակով ստեղծված տակառագործության արտադրամասում պատրաստվող փայտե տակառներում:

Արցախյան արևով սնված ու քացրահամ ջրով ոռոգված խաղողի այգիների բերքը Ստեփանակերտի կոնյակի գործարանում վերածվելով կոնյակի, գինու և մրգային օղու` հանվում է տեղական ու միջազգային շուկա` Բելգիա, Ճապոնիա, ԱՄՆ, ՌԴ «դյութի-ֆրի»-ներ և այլուր:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Լրահոս
Այս տարի պետական կայքերի վրա հաքերային հարձակումները կտրուկ աճել են. ԱԱԾ Էջմիածնում Կաթողիկոսի հրաժարականը պահանջողների և քաղաքացիների միջև ընդհարում է տեղի ունեցել Փարիզում բախումներ են «դեղին բաճկոնավորներ»-ի և ոստիկանության միջև Արթուր Բաղդասարյանը հեռանում է ակտիվ քաղաքականությունից. ՕԵԿ-ն ունի նոր նախագահ Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ «Դեղին բաճկոնավորները» պատրաստվում են նոր ցույցեր անցկացնել Ֆրանսիայի ողջ տարածքում ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Վարդենյաց լեռնանցքը փակ է «Հրապարակ». Փաշինյանի խորհրդականը սոցցանցերում զբաղված է տնտեսական քաղաքականության ակտիվ քարոզով «Ժամանակ». Ամանորյա տոներից հետո Հայաստանը կարող է բախվել լուրջ ֆինանսական խնդիրների «Ժողովուրդ». Նախաքննական մարմինն արդեն հայտնաբերել է քրեական գործով հետախուզվողին «Հրապարակ». Շիրակում Նազելի Բաղդասարյանը ավելի շատ քվե է հավաքել, քան նախկին քաղաքապետը «Փաստ». Ինչպե՞ս կառավարությունում պահել «դուխով»–ը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 15 Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ Տիգրան Սարգսյանը ԵՏՀ- ի համար կարեւորում է գործարար համայնքում թվային տեխնոլոգիաների օգտագործման առավելությունները Լևոն Մնացականյան. Ձեր գործողություններում եղեք ներդաշնակ, փոխըմբռնող Հռոմում անցկացվեց «Հայոց ցեղասպանության հիշողություն և ցեղասպանությունների կանխարգելում» խորագրով համաժողովը Գեղամ Գևորգյանը փոքր և միջին ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտում առկա խնդիրները և զարգացման ուղիները «Իմ բիզնեսը, Իմ բանկը»․ գործընկերության իրական ձևաչափ Դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպել է Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Մարթա Նովակովայի հետ Էրդողանը հայտարարել է, որ անկախ ԱՄՆ-ի կոչերից, Թուրքիայի ԶՈՒ-ն մտնելու է Մանբիջ 2019թ.- ը նոր ազդակ կհաղորդի Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. Ալիև Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ստացել են Վերաքննիչ դատարանի որոշումը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առաջնահերթությունը. Նիկոլ Փաշինյան Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանի Ղազախի և Աղստևի հատվածում ԶՈՒ-ն կփոխարինի սահմանապահներով Ես և Պուտինը Սերժ Սարգսյանին առաջարկեցինք հանձնել 5 շրջանները, բայց նա մերժեց. Ալեքսանդր Լուկաշենկո Արմեն Գևորգյանը չկալանավորվեց Կանադայում ստացել են տարբեր քաղաքներում պայթուցիկների տեղադրման մասին նամակներ Թերեզա Մեյը լքել է ԵՄ-ի՝ Բրյուսելում ընթացող գագաթնաժողովը Ստրասբուրգցի հրաձիգը սպանվել է Արման Թաթոյանն այցելել է Ռոբերտ Քոչարյանին ՌԴ դեսպանատունը կոչ է անում չքաղաքականացնել Գյումրիում ռուս զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցածը ԿԳ նախարարությունը հայտնել է դեկտեմբերին նախատեսված 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունների օրերը «Ավրորան» կոչ է անում հակազդել աշխարհում մարդասիրության խնդիրներին ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. փակ է Վարդենյաց լեռնանցքը «Ժամանակ». Ռևերանսներ գործող իշխանությանը «Հրապարակ». Ոչ թե երեք փոխվարչապետ, այլ՝ մեկը, ոչ թե 18 նախարարությունն, այլ՝ 11-ը «Ժամանակ». Ծառուկյանը տևական ժամանակ է չի վճարում BMW ավտոմեքենաների սրահի շինարարների գումարը «Իրատես». Փաշինյանը չգիտի` ինչպես զսպել թիմակիցների մեծ ախորժակը «Հրապարակ». ՀՀ-Արցախ ռազմաքաղաքական հավասարակշռությունը չի խախտվի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan