«Ժամանակ». Հայրիկյանը պատրաստվում է հացադուլ սկսել ԿԸՀ-ի դիմաց

«Ժամանակ». Հայրիկյանը պատրաստվում է հացադուլ սկսել ԿԸՀ-ի դիմաց

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը մտադիր է երկուշաբթի օրը հացադուլ սկսել ԿԸՀ-ի դիմաց։ «Ժամանակ»-ի հետ զրույցում Պարույր Հայրիկյանն ասել է, որ իրենք նախատեսում էին ստորագրահավաք սկսել Սահմանադրությունը փոփոխելու նպատակով, սակայն ԿԸՀ-ից բացասական պատասխան են տվել, ինչն էլ հացադուլի դիմելու պատճառն է:

«Դիմել էինք նոր Սահմանադրությամբ 200 հազար ստորագրություն հավաքելու իրավունքից օգտվելու համար, քանի որ ներկա Սահմանադրությամբ նախատեսվում է, որ 200 հազար ստորագրությամբ դու կարող ես հանդես գալ նախաձեռնությամբ, բայց մենք ԿԸՀ-ից պատասխան ստացանք, որ օրենքը չի նախատեսում նման բան։ Ստացվում է, որ ԿԸՀ-ի համար նախ հանրաքվեն չի կայացել, և նոր Սահմանադրությունը չի գործում»,- ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում