ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ «Ելք»-ի նախագծի շուրջ խորհրդարանական լսումներ կանցկացվեն

ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ «Ելք»-ի նախագծի շուրջ խորհրդարանական լսումներ կանցկացվեն

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության կազմից դուրս բերելու «Ելք» խմբակցության ներկայացրած հայտարարության նախագծի վերաբերյալ Ազգային ժողովում տեղի կունենան խորհրդարանական լսումներ: Լսումները տեղի կունենան նոյեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին:

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության հեղինակած «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը սեպտեմբերի 27-ին Ազգային ժողովն արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում էր, սակայն հարցի քննարկումը հանձնաժողովում մինչև երկու ամսով հետաձգելու որոշում կայացվեց, քանի որ նիստին ներկա չէր հիմնական զեկուցող, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում