AM | RU
USD
EUR
RUB

Հայ-ռուսական հարաբերությունները ձեռք են բերել դաշնակցային և ռազմավարական գործընկերության բնույթ

Անցած տարիների ընթացքում հայ-ռուսական հարաբերությունները ձեռք են բերել դաշնակցային և ռազմավարական գործընկերության բնույթ:

Երևանում Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք այսօր դիտարկեցինք այս տարվա ընթացքում մեր երկրների նախագահների հանդիպումների ընթացքում ստորագրված համաձայնագրերի կատարման ընթացքը, որոնցից վերջինը կայացավ նոյեմբերի 15-ին, երբ Հայաստանի նախագահը ժամանել էր Ռուսաստան` մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերի բացման միջոցառմանը»,- նշեց ՌԴ ԱԳ նախարարը:

Նա ընդգծեց, որ արձանագրվել է առաջընթաց հայ-ռուսական տնտեսական հարաբերություններում: «Այս տարվա 8 ամիսներին երկու երկրների միջև առևտրաշրջանառությունն ավելացել է շուրջ 1/3-ով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ: Ռուսաստանը Հայաստանում կապիտալ ներդրումների առումով առաջին տեղն է գրավում: Մենք դիտարկել ենք նաև իրականացվող ներդրումային ծրագրերը էներգետիկայի ոլորտում, ինչպես նաև` Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետների երկարացումը»,- ընդգծեց Սերգեյ Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարը նշեց, որ ՀՀ-ն և ՌԴ-ն կայուն զարգացման գործընթաց են արձանագրել նաև ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության առումով: «Աշխատում է համապատասխան միջկառավարական հանձնաժողով: Հայաստանին անհրաժեշտ ռազմական արտադրանքի մատակարարումները պատշաճ կատարվում են»,- նշեց Լավրովը:

Նա շեշտեց, որ Հայաստանը ԱՊՀ տարածքում Ռուսաստանի անկյունաքարային գործընկերներից մեկն է: «Հայաստանի ներկայացուցիչներն այս պահին ղեկավարում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը: Մենք գործնականում համընկնող դիրքորոշում ունենք բոլոր հարցերում, որոնք գտնվում են միջազգային կազմակերպությունների օրակարգում, ներառյալ` ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն Եվրախորհուրդը, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը»,- նշեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը:

Լրահոս
Հայաստանը պետք է շատ անվտանգ երկիր լինի. ՀՀ Նախագահ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Մխիթարյանի տրանսֆերը կվաճառի Օզիլին գնելու համար Ֆիլիպ Ֆյուրին կարևորում է զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողությունը Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով նախկին ոստիկան է կալանավորվել Խորհրդարանական վերահսկողությունը նպաստելու է զինված ուժերում կոռուպցիոն ռիսկերի նվազմանը. Կորյուն Նահապետյան Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ՀՀ դիրքորոշման մեջ փոփոխություն չկա. ՀՀ ԱԳՆ արձագանքը Թուրքիայի ԱԳՆ-ին ԱԺ-ում մեկնարկել են «Զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն» միջազգային սեմինարը. ՈՒՂԻՂ ՀՀ Նախագահը ստորագրել է «ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին օրենքը Աֆղանստանում հայ խաղաղապահների և նրանց ընտանիքների անդամների համար ԱԳՆ-ն հեռուստակամուրջ է կազմակերպել Շարմազանովն անընդունելի է համարել Լատվիայի կողմից ԵՄ դիրքորոշմանը հակասող հայտարարությունների հնչեցումը Արցախը պետք է ուղղակիորեն ներկայացված լինի բանակցային գործընթացում. Մասիս Մայիլյանի հարցազրույցը՝ «Արմենպրես»-ին Մեղրիի ազատ տնտեսական գոտու ստեղծումը Հայաստանին կօգնի հաղթահարել շրջափակման խնդիրները. իրանագետ «Ժամանակ». Խորհրդարան է ներկայացվել հերթական խնդրահարույց նախագիծը «Հայկական ժամանակ». Այս տարի գնացքի տակ ընկնելու հետևանքով մահացել է 4 մարդ «Հրապարակ». Վարդան Ղուկասյան. «Եթե դրոշի վրա էլ խաչը լիներ, Լենինը մեզ էս օրը չէր գցի» «Չորրորդ իշխանություն». Մարզպետի և նախարարի հարաբերությունները լարվել են «Իրավունք». ՀՅԴ-ում կարծում են՝ Աղվան Վարդանյանը սեպարատ շփումներով փորձում է պաշտոն ստանալ «Հրապարակ». Գալուստ Սահակյան. «Իմ տղան նախարար կարող է աշխատի, դրանում չեմ կասկածում» «Ժողովուրդ». «Դա բավարար չէ երկրի առաջին դեմք լինելու համար». ՀՀԿ-ականը՝ Կարեն Կարապետյանի մասին «Հրապարակ». ՊԵԿ-ում դարձյալ կադրային փոփոխություններն են կատարվել «Ժողովուրդ». Երևանի քաղաքապետարանը զվարճալի միջոցառումների համար ահռելի ծախսեր է անում «Ժամանակ». Առաջին սպառման ապրան­քատեսակները թանկացել են նաև Արցախում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 15 Նախագահ Սերժ Սարգսյանի բացառիկ հարցազրույցը «Արմենիա» հեռուստաընկերությանը Գավառի պետական համալսարանի պատմության թանգարանը հարստացավ Ապրիլյան քառօրյա պատերազմի նյութերով ՌԴ նախագահը խոստացել է բարձր մակարդակով անցկացնել ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնությունը Պուտինն անդրադարձել է ԵԱՏՄ-ում առկա չլուծված խնդիրներին ՀՀ սփյուռքի նախարարը, Կիպրոսի նախագահի հանձնակատարը և Հունաստանի ԱԳ փոխնախարարը հանդիպել են Գարեգին Բ կաթողիկոսի հետ ԱՄՆ ռազմածովային ուժերը նոր սերնդի հականավային հեռահար հրթիռներ են փորձարկել Ռոնալդինյոն որոշել է քաղաքականությամբ զբաղվել Վարչապետին ներկայացվել են ՀՀ բազային երկրատեղեկատվական համակարգի ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքները Փոփոխություն է տեղի ունեցել «Տարվա լավագույն ֆուտբոլիստ»-ի քվեարկության կարգում Բաց բաժնետիրական ընկերություններում խորհրդի նախագահի և տնօրենի պաշտոններն այլևս չեն կարող համատեղվել ԱՄՆ դեսպանի կարեւոր է համարում ՆԱՏՕ-ի կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՀՀ զինծառայողների ներդրումը Հրազդանում 64-ամյա տղամարդու սպանությունը պատվիրել է նրա կինը. հայտնաբերվել է նաև պատվերը կատարողի դին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է քաղաքացիների ընդունելություն Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են ՍԱՊԾ-ը կվերանայի ռիսկերի գործող համակարգը Շուկայում հայտնված վիճահարույց բրինձն անվտանգ է. այն զիջում է միայն որակական առումով Սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan