AM | RU
USD
EUR
RUB

Ժիրայր Սեֆիլյանը «զակազ է» անում, արդյունքում տղաները «էշ նահատակ» են լինելու. Ժիրայր Սեֆիլյանի խմբի անդամները՝ նրա գործողությունների մասին

 
 

Շենգավիթ վարչական շրջանի դատարանում շարունակվում է Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատաքննությունը։  Ինչպես տեղեկացնում է Փաստինֆո գործակալությունը, մոտ 6 ամիս է, ինչ քրեական գործը գտնվում է դատարանի վարույթում (այն դատարան է ուղարկվել 2017 թ. մայիսի սկզբներին), սակայն պետք է փաստենք, որ ապացույցների հետազոտումը բավական դանդաղ է ընթանում։

Այս անցած ամիսների ընթացքում դատարանին հաջողվել է հարցաքննել միայն վկաներին, հետազոտել գրավոր ապացույցները։ Տպավորությունն այն է, որ որոշ անձինք այնքան էլ շահագրգռված չեն, որ դատարանն ամբողջ ծավալով ու լիարժեք ձեռնամուխ լինի ապացույցների հետազոտմանը, պարզիч ինչ է տեղի ունեցել իրականում, հասարակությունը տեղեկացված լինի, ի վերջո, ի՞նչ ապացույցներ կան քրեական գործում եւ ընդհանրապես՝ կա՞ն, թե՞ չկան։

Դատելով վերջին նիստում հետազոտված որոշ գրավոր ապացույցների բովանդակությունից՝ կարող ենք փաստել, որ իսկապես քրեական գործում կան տվյալներ, որոնք ոչ միայն վկայում են զենքի գործադրմամբ որոշակի գործողությունների դիմելու՝ Ժիրայր Սեֆիլյանի ծրագրերի մասին, այլ նաեւ, որ նրա այդ նախաձեռնությունը ոչ բոլորն են սատարել՝ դառնալով որոշ տարաձայնությունների, եթե չասենք՝ պառակտումների պատճառ։

Այսպես՝ գրավոր ապացույցների համատեքստում դատարանը հետազոտել է Պավել Մանուկյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման սկավառակի զննման արձանագրությունը։ Նշենք, որ Պավել Մանուկյանը որպես մեղադրյալ է անցնում «Սասնա Ծռեր -1» քրեական գործով։ Ըստ այդմ՝ պարզ է դառնում, որ Ժիրայր Սեֆիլյանը ցանկացել է ապրիլի 24-ն օգտագործել հեղափոխություն անելու համար, ինչը դուր չի եկել նրա որոշ համախոհներին՝ դա որակելով որպես «ավանտյուրա»։

Մասնավորապես` Պավելը ոմն Արթուրի հետ զրույցում տեղեկացրել է, որ հունվարի 31-ին ավտոերթ ունեն Արցախում, ինչին ի պատասխան` զրուցակիցը նշել է, որ չի ցանկանում որեւէ գործ ունենալ ավտոերթերի կամ Ժիրայրի «որեւէ այլ ավանտյուրայի» հետ, քանի որ Ժիրայրն ապրիլի 24-ը «ցանկանում է հեղափոխություն անելու համար օգտագործել եւ իր համար նա այլեւս գոյություն չունի, ջնջվել է»։ Պավել Մանուկյանի զրուցակիցը նաեւ հավելել է, որ ցանկանում է Սեֆիլյանին հիշել այնպիսին, ինչպիսին եղել է պատերազմի ժամանակ, քանի որ այժմ նա իր համար «գոյություն չունեցող կերպար է», ապա նաեւ ավելացրել, որ Պավելը եւս կդադարի իր համար ընկեր լինել, եթե ապրիլի 24-ին միանա Ժիրայր Սեֆիլյանին։

Մեկ այլ գրավոր ապացույցի՝ ԱԱԾ-ի կողմից իրականացված «արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում ձեռք բերված տվյալների համաձայն էլ հանցավոր խմբի անդամները համոզված են եղել, որ Ժիրայր Սեֆիլյանն արտերկրից ֆինանսավորում ունի, որի շնորհիվ տարբեր մարդկանց անուններով ձեռք է բերել անշարժ գույք։

Մասնավորապես՝ խմբի անդամներից մեկը զրույցի ժամանակ ասել է, որ «Ժիրոն չի կարա մենակ լինի…» , դրսից ինչ-որ մեկը կա, ով փողն ուղարկել է, ասել «արեք, էս վիճակն ա»։ Խմբի անդամներից երեքի խոսակցությունից ակնհայտ է դառնում, որ Ժիրայր Սեֆիլյանի ծրագրերից մեկը եղել է զորամաս մուտք գործելը, ինչը ոչ բոլորին է դուր եկել։

«Էտի գ… նա, պոստում մի հատ զինվորա մեռնում սաղս սգում ենք, չի կարելի նալյոտ անել»,- ասել է անդամներից մեկը ու կարծիք հայտնել, որ զինվորի վրա մի «պատրոն» կրակելու դեպքում՝ «սաղ ազգը քո դեմա հելնելու»։ Մյուսը նշել է, որ Ժիրայր Սեֆիլյանը «զակազ է» է անում, իսկ արդյունքում իրենց պես տղաները «էշ նահատակ» են լինելու։ «Եթե կարում ես պիտի փող քերես ու ասես սիկտիր եղեք, որովհետեւ ինքը թույն փողեր է ստացել։ Փողեր է լվում մեր միջոցով։ Ներսոն ասեց, որ կնգան բանկից դուրս գալուց թալանում են, երկու ամիս հետո Պավլիկի համար տուն է առնում։ Կնգան թալանելուց հետո Իսպանիայում տուն է առել»,- նշել է Ժիրայր Սեֆիլյանի կողմից հավաքագրված անդամներից մեկ ուրիշը եւ ավելացրել, որ նա տարբեր ընկերների անունով քաղաքում տներ է ձեռք բերել։

Այս արձանագրությունները հրապարակվել են դատարանում, որոնք ուղղակի վկայությունն են, որ անգամ հավաքագրված համարվող անդամների միջեւ առկա են եղել տարաձայնություններ, ոչ բոլորն են վստահել Ժիրայր Սեֆիլյանի մտադրությունների անկեղծությանը, հավանություն տվել ընտրած մարտավարությանը։

Նկատենք, որ սցենարը կատարվեց փոքր-ինչ շտկումներով։ Ժիրայր Սեֆիլյանի խմբի ձերբակալությունից ամիսներ անց իրապես զինված հարձակում տեղի ունեցավ, սակայն ոչ թե զորամասի վրա, ինչպես ի սկզբանե ծրագրվում էր, այլ՝ ոստիկանության ստորաբաժանման եւ այլ խմբի կողմից՝ թերեւս, գիտակցելով, որ զորամասի վրա հարձակումը, անկախ իշխանությունների նկատմամբ ունեցած բացասական վերաբերմունքից, ժողովուրդը որեւ ձեւով չի ընդունի եւ դժգոհության թիրախը կդառնան հենց իրենք։

Ապացույցների հետազոտումը շարունակվում է, առաջիկայում դատարանը ձեռնամուխ կլինի իրեղեն ապացույցների հետազոտմանը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ըստ նախաքննական մարմնի, քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Ժիրայր Սեֆիլյանը պետությանը որոշակի գործողություններ կատարելուն հարկադրելու համար զենքի գործադրմամբ քաղաքացիների և զինծառայողների կյանքի համար վտանգավոր բռնությամբ ՀՀ տարածքում գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող շենքեր, շինություններ զավթելու նպատակով 2015 թվականի նոյեմբերից ստեղծել և ղեկավարել է կազմակերպված զինված խումբ։ Քրեական գործով որպես մեղադրյալ անցնում է 7 հոգի։

 

Լրահոս
Այժմ կառուցողական նախաձեռնությամբ հանդես գալու Թուրքիայի հերթն է. Դավիթ Տոնոյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է Մոսկվա Ապրիլյան ագրեսիայի սցենարի կրկնվելու դեպքում հայկական կողմը կարող է և չխուսափել իր ամբողջ զինանոցի կիրառման «գայթակղությունից». Դ. Տոնոյան Հայաստանի ռուսական ռազմաբազայում մեկնարկել են լայնամասշտաբ զորավարժություններ Իշխանություններին կօգնի էյֆորիան, եթե ԱԺ արտահերթ ընտրությունները շուտ կայանան. Ալեքսանդր Իսկանդարյան Արամ Թամազյանն ազատվել է քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով ԵԿՄ-ի նոր սկանդալը շուտով կպայթի. անդամների կեսը նախագահ է ուզում, մյուսները դեմ են Իրանում մեկ օրում 4 երկրաշարժ է գրանցվել. տուժածների թիվը գերազանցում է 200-ը Փանիկի միջադեպից հետո պետք է միայն ներողությունով բավարարվել. Կարեն Քոչարյան Գարեգին Բ-ն և Բունդեսթագի պատգամավորը քննարկել են երկու ժողովուրդների բարեկամական կապերի խորացմանն ուղղված քայլերը Պաշտոնաթող գեներալներից կհավաքվեն ապօրինի հրամանով նրանց տրված «գոլդ» համարանիշերը.Դավիթ Սանասարյան Հակակոռուպցիոն միջոցառումների արդյունքում բացահայտվել է շուրջ 29,2 մլրդ դրամի իրավախախտում Սփյուռքահայ երիտասարդները հյուրընկալվել են ռազմական համալսարանում Տոնական տրամադրություն Գեղարքունիքի մարզի Դրախտիկ բնակավայրում «Արսենալ»-ը մեկնարկային տուրում կխաղա մրցաշարի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»-ի հետ Վարչապետի ընտանիքը տասն օր շարունակ կհյուրընկալի «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից մեկին Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 146 մարդ ՀՀ պաշտպանության նախարարը հարավարևմտյան սահմանագոտում քննարկել է առաջնագծի վերազինման շարունակականությունը Մխիթարյանը «Արսենալ»-ի հետ ժամանել է Սինգապուր Հայաստանում անձրև և ամպրոպ է սպասվում 200 մլն դոլարի դիմաց տրամադրած զենք-զինամթերքը ժամանակակից, արդիական, անգամ ՌԴ սպառազինության մեջ չգտնվող սպառազինություն է Դավիթ Տոնոյանը չի բացառում ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագրի որոշ դրույթների վերանայումը Բնապահպանն ահազանգում է Սևանա լճի մամռակալման վտանգի մասին «Շահարտ» ՍՊԸ տնօրինությունը յուրացրել է ավելի քան 43 մլն դրամ Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում յուրացումներ են բացահայտվել Սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության պետը կձերբակալվի Մարտական կորուստ ադրբեջանական բանակում Արծրուն Հովհաննիսյանը ադրբեջանական կողմում գտնվող վերահսկելի տարածքների լուսանկարներ է հրապարակել Դավիթ Տոնոյանը խրախուսել է ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողներին Հուլիսի 25-ից շոգը կվերադառնա. Երևանում օդի ջերմաստիճանը + 40-ի կհասնի Էջմիածնում շոգի պատճառով մանկապարտեզները մեկ ամիս չեն աշխատի Ոստիկանները բերման են ենթարկել Քոնչո մականվամբ «օրենքով գող» Նորայր Փիլոյանին Արարատ Զուրաբյանը՝ քաղաքապետի թեկնածու Ադրբեջանը ԼՂ շփման գոտում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1300 կրակոց Բավրայում Մոլդովայի ՆԳՆ կողմից հետախուզվող ուկրաինացի է հայտնաբերվել Հայաստանում օդի ջերմաստիճանը կրկին կնվազի Երևանում դպրոցի նախկին տնօրենը 7.6 մլն դրամի յուրացում է կատարել. նա մասամբ հատուցել է պատճառված վնասը Ունենք բացառիկ հնարավորություն՝ բարձրացնելու հայ ազգի հեղինակությունը. Արարատ Միրզոյանն՝ ամերիկահայերին Հակառակորդը կրակել է Իջևան-Նոյեմբերյան ճանապարհային հատվածի ուղղությամբ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan