Քաղաքագետը ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրման համար որևէ խոչընդոտ չի տեսնում

Քաղաքագետը ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրման համար որևէ խոչընդոտ չի տեսնում

Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման խոչընդոտների մասին խոսել կարող է միայն դիվանագիտությունից չհասկացող մարդը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 22-ին լրագրողների հետ զրուցում նման կարծիք հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրման հավանականությունը շատ մեծ է: Որքանով ինձ հայտնի է, խնդիրները, որոնք առկա են ստորագրման գործընթացում, չնչին են, նաև՝ դրանք տեխնիկական են, այլ ոչ թե քաղաքական: Քաղաքական որևէ խնդիր չեմ տեսնում և պետք չէ ենթադրել, որ երկու օրում ինչ-որ լուրջ խնդիրներ կարող են առաջանալ համաձայնագրի ստորագրման հետ կապված»,-նշեց Իսկանդարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում