«Հրապարակ». 2018թ.-ին առաջին փոխվարչապետի ինստիտուտ, հնարավոր է, չլինի

«Հրապարակ». 2018թ.-ին առաջին փոխվարչապետի ինստիտուտ, հնարավոր է, չլինի

Իշխանական կուլիսներում, կարծես թե, ներքին որոշում է կայացվել, որ 2018-ին, երբ Սահմանադրության բոլոր նորմերը կյանքի կոչվեն, առաջին փոխվարչապետի ինստիտուտ չլինի: Սահմանադրությունը նախատեսում է առավելագույնը 3 փոխվարչապետ, բայց առաջին փոխվարչապետ նախատեսված չէ։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:

«Փոխվարչապետներից մեկը կղեկավարի ֆինանսատնտեսական բլոկը, մյուսը` սոցիալ-մշակութային: Երրորդ փոխվարչապետի «գոյությունը» կախված կլինի քաղաքական ապագա դասավորությունից, կոալիցիոն կառուցվածքից: Նա էլ՝ վարչապետի բացակայության դեպքում, կփոխարինի նրան։ Ընդդեմ Կարեն Կարապետյանի՞ է որոշում կայացվել՝ հարցրինք իշխանական մեր աղբյուրին։ «Ոչ, հանուն Կարեն Կարապետյանի որոշում է կայացվել, որ «առաջին-երկրորդ» չլինի, տնտեսության կառավարման գործում լինի միայն ինքը»»,-հավելել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում