Կառավարությունը հավանություն տվեց փոխըմբռնման հուշագրին

Կառավարությունը հավանություն տվեց փոխըմբռնման հուշագրին

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության և «Քոնթուր Գլոբալ Հիդրոկասկադ» ՓԲԸ-ի միջև փոխըմբռնման հուշագրին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, կողմերը հուշագրով համաձայնվում են սահմանել ընկերության և նախարարության փոխադարձ իրավունքներն ու պարտավորությունները՝ կապված տարեկան էլեկտրաէներգիայի արտադրության չափաքանակների հետ:

Կողմերը համաձայնվում են կանխատեսվող էլեկտրաէներգիայի ծավալի առաքումը գնելու նպատակով երաշխավորել ընկերության բաժնետերերին և վարկային կազմակերպություններին տարեկան հավանական մուտքերը, նախարարությունը կգործադրի իր լավագույն ջանքերը, որ երաշխավորի «ՀԷՑ» ՓԲԸ-ի կողմից ընկերության արտադրած տարեկան մինչև 1.150 գՎտԺ էլեկտրաէներգիայի գնումը (ընկերության գնման առուվաճառքի պայմանագրով նախատեսված մինչև 30.06.2040թ. ժամկետը):

Նախարարությունը Հուշագրով կգործադրի իր ջանքերը, որպեսզի «էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ–ն համաձայնվի հաշվի առնել մինչև 1.150 գՎտԺ էլեկտրաէներգիայի տարեկան չափաքանակների գնման պարտավորությունը տարեկան կանխատեսման հաստատման ժամանակ, ապահովի, որ փոփոխություն կկատարվի «ՀԷՑ» ՓԲԸ-ի և ընկերության միջև կնքված էլեկտրաէներգիայի առուվաճառքի պայմանագրում մինչև 1.150 գՎտԺ էլեկտրաէներգիայի գնման պարտավորությունն ամրագրելու նպատակով` հաշվի առնելով, սակայն, որ «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ն, որպես համակարգի կարգավորող, պարտավոր է կարգավորել համակարգը՝ ելնելով նվազագույն ծախսումներով ներքին շուկայի պահանջարկը բավարարելու սկզբունքից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում