«Կհրապարակվի նախագահի հրամանագիրը` կիմանաք». Արտակ Զաքարյան

«Կհրապարակվի նախագահի հրամանագիրը` կիմանաք». Արտակ Զաքարյան

«Մենք ասել էինք, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը չենք փոխելու»,- այսօր Ազգային ժողովում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի տեղեկալ Արտակ Զաքարյանը։ այս մասին գրում է Panorama.am-ը:

Փոխնախարարի խոսքով՝ իրենք այսօր աշխատանքային խումբ ունեն ձևավորված, որն աշխատում է ուսանողների, դասախոսների ու գիտական հանրության հետ ու հաշվի չեն առնում նրանց կարծիքները. «Օրենքում մտցվել է 22 հոդվածի 5-րդ կետը, որը պահանջում է հստակեցնել այն չափորոշիչները, որոնք կսահմանվեն օժտված, առանձնապես նշանակալի ձեռբքերումներ ունեցող երիտասարդներին տարկետում տրամադրելու համար»։

Ինչ վերաբերում է ուսանողների աառաջարկին, որ կարելի է բանակը բերել բուհ ու 4 տարվա բակալավրի ընթացքում 1,5 տարվա ծառայություն իրականացնել, Արտակ Զաքարյանն ասաց, որ այդ տարբերակը հնարավոր չէ իրականացնել, քանի որ սա խիստ վնաս կհասցնի և կրթությանը, և ու երկրի պաշտպանությանը:

Պաշտպանության փոխնախարարից լրագրողները նաև հետարքրքվեցին՝ թե «իրականության համապատասխանու՞մ է այն տեղեկությունը, որ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանն ազատվել է աշխատանքից»։
Փոխնախարարը պատասխանեց. «Կհրապարակվի նախագահի հրամանագիրը` դուք դրա մասին կիմանաք»։

Հարցին, թե նման որոշում կա, Զաքարյանը կրկին պատասխանեց. «Երբ որ կհրապարակվի՝ կիմանաք»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում