Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության հայտարարությունը

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության հայտարարությունը

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը խոր մտահոգություն է հայտնում առաջին անհրաժեշտության պարենային մթերքների վերջին շրջանի կտրուկ թանկացմամբ: ՍԴՀԿ-ն կարծում է, որ Կառավարությունն անհրաժեշտ խիստ միջոցները ձեռք չի առնում՝ գնաճը զսպելու և ՀՀ քաղաքացիների վրա ընկած սոցիալապես առանց այդ էլ ծանր բեռը թեթևացնելու համար: Նման կտրուկ իրադարձությունները ավելացնում են երկրի ներսում սոցիալական լարվածությունը, ինչպես նաև խթանում արտագաղթի նոր ալիքներ: ՍԴՀԿ-ն նաև վրդովմունք է հայտնում ԱԺ որոշ պատգամավորների՝ ցինիկ և անպատասխանատու հայտարարությունների վերաբերյալ, ինչպես նաև փաստում, որ ցանկացած ժողովրդավարական երկրում նման արտահայտություններ թույլ տվող խորհրդարանականը վաղուց արդեն հրաժեշտ էր տվել իր մանդատին՝ որպես հանրային պատիժ:

Իբրև աշխատավորների իրավունքների պաշտպան հանդիսացող քաղաքական ուժ, ՍԴՀԿ-ն ակնկալում է, որ ՀՀ Կառավարությունը կտրուկ քայլեր պետք է ձեռնարկի գնաճը և թանկացումները զսպելու համար, ինչպես նաև ակնկալում ՀՀ իշխող Հանրապետական կուսակցությունից պատժել սոցիալապես նման բևեռվածություն ունեցող երկրում քաղաքականապես և մարդկային ոչ կոռեկտ հայտարարություններ անող պատգամավորին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում