AM | RU
USD
EUR
RUB

Արտաքին քաղաքական դաշտում ՀՀ քայլերը պետք է լինեն համահունչ Արցախի խորհրդարանի և ժողովրդի սպասումներին. Աշոտյան

 
 

Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության խորհրդարանների արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովները դեկտեմբերի 9-ին Արցախի Ազգային ժողովում հրավիրել են համատեղ նիստ՝ հանձնաժողովների ղեկավարներ Արզիկ Մխիթարյանի և Արմեն Աշոտյանի համանախագահությամբ:

Ինչպես տեղեկացրին Արցախի խորհրդարանի լրատվական ծառայությունից, նիստին մասնակցել են ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները, արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը և նախարարի տեղակալները:

Քննարկվել են Հայաստանի և Արցախի խորհրդարանական համագործակցության արտաքին քաղաքական օրակարգին և Հայաստանի արտաքին քաղաքական վերջին զարգացումներին վերաբերող հարցեր:

Նոյեմբերին Երևանում տեղի ունեցած ԱՀ ԱԺ-ՀՀ ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի ընթացքում երկու խորհրդարանների միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել կոնկրետ թեմաների հետագա քննարկումները տեղափոխել երկու խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների օրակարգ:

Բացելով նիստը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը արտաքին քաղաքական կապերի ընդլայնման գործում և բարձր գնահատել Հայաստանի և Արցախի օրենսդիրների միջև ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը:

«Մեր երկու խորհրդարանների համագործակցության ներկայիս մակարդակը թույլ է տալիս ավելի բարձր նշաձող սահմանելարտաքին քաղաքական հարցերում խորհրդարանական մասնակցության համար: Տարբեր առիթներով բազմիցս շեշտել եմ, որ ՀՀԱզգային ժողովը յուրատեսակ կապող օղակ է մեզ համար այլ երկրների խորհրդարանականների հետ շփումների առումով»,-նշել է Աշոտ Ղուլյանը:

Ընդգծելով նման ձևաչափով հանդիպման կարևորությունը՝ Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ արցախցի գործընկերների հետ ուրվագծել են գործողությունների որոշակի ծրագիր՝ շփումներն առավելագույնս ոլորտային և առարկայական դարձնելու համար:

«Արտաքին քաղաքական դաշտում, հատկապես անվտանգային միջավայրի ձևավորման տեսակետից մեր ձեռնարկելիք քայլերը պետք է լինեն համահունչ Արցախի խորհրդարանի և ժողովրդի սպասումներին»,- շեշտել է Արմեն Աշոտյանը:

ԱՀ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը կարևորել է խորհրդարանների արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների միջև տարեցտարի կատարելագործվող փոխգործակցությունը, պարբերաբար կազմակերպվող հանդիպումները և տարբեր հարցերի շուրջ ընդունվող հայտարարությունները:

Այնուհետև նիստի մասնակիցները անցել են օրակարգային հարցերի քննարկմանը: «Հայաստանի ու Արցախի խորհրդարանական համագործակցության արտաքին քաղաքական օրակարգը» զեկույցով հանդես է եկել Արզիկ Մխիթարյանը, որում մասնավորապես անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, դրանում Արցախի մասնակցությանը, միջազգային ճանաչման ուղղությամբ կատարվող քայլերին և Արցախը որպես բնականոն կյանքով ապրող և զարգացող երկիր ներկայացնելու անհրաժեշտությանը:

Մտքերի փոխանակության ընթացքում ելույթներով հանդես են եկել Արմեն Աշոտյանը, Հայկ Խանումյանը, Արտակ Զեյնալյանը, Կարեն Բեքարյանը, Դավիթ Մելքումյանը, Շիրակ Թորոսյանը:

Ընդմիջումից հետո համատեղ նիստը շարունակվել է օրակարգային երկրորդ հարցի քննարկմամբ, որը վերաբերում էր Հայաստանի արտաքին քաղաքական վերջին զարգացումներին: Թեմայի շուրջ ցեկույց է ներկայացրել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության՝ հարևան երկրների և համաշխարհային ուժային կենտրոնների հետ հարաբերություններում առկա իրավիճակին և սպասվող զարգացումներին:

Քննարկվող թեմայի շուրջ մտքեր են փոխանակել Վարդգես Բաղրյանը, Արտակ Զեյնալյանը, Գեորգի Պետրոսյանը, Շիրակ Թորոսյանը, Արայիկ Աղաբաբյանը, Աշոտ Ղուլյանը և Կարեն Բեքարյանը:

Համատեղ նիստի արդյունքներով հանձնաժողովների նախագահներ Արզիկ Մխիթարյանը և Արմեն Աշոտյանը ճեպազրույց են անցկացրել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Լրահոս
Այս տարի պետական կայքերի վրա հաքերային հարձակումները կտրուկ աճել են. ԱԱԾ Էջմիածնում Կաթողիկոսի հրաժարականը պահանջողների և քաղաքացիների միջև ընդհարում է տեղի ունեցել Փարիզում բախումներ են «դեղին բաճկոնավորներ»-ի և ոստիկանության միջև Արթուր Բաղդասարյանը հեռանում է ակտիվ քաղաքականությունից. ՕԵԿ-ն ունի նոր նախագահ Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ «Դեղին բաճկոնավորները» պատրաստվում են նոր ցույցեր անցկացնել Ֆրանսիայի ողջ տարածքում ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Վարդենյաց լեռնանցքը փակ է «Հրապարակ». Փաշինյանի խորհրդականը սոցցանցերում զբաղված է տնտեսական քաղաքականության ակտիվ քարոզով «Ժամանակ». Ամանորյա տոներից հետո Հայաստանը կարող է բախվել լուրջ ֆինանսական խնդիրների «Ժողովուրդ». Նախաքննական մարմինն արդեն հայտնաբերել է քրեական գործով հետախուզվողին «Հրապարակ». Շիրակում Նազելի Բաղդասարյանը ավելի շատ քվե է հավաքել, քան նախկին քաղաքապետը «Փաստ». Ինչպե՞ս կառավարությունում պահել «դուխով»–ը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 15 Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ Տիգրան Սարգսյանը ԵՏՀ- ի համար կարեւորում է գործարար համայնքում թվային տեխնոլոգիաների օգտագործման առավելությունները Լևոն Մնացականյան. Ձեր գործողություններում եղեք ներդաշնակ, փոխըմբռնող Հռոմում անցկացվեց «Հայոց ցեղասպանության հիշողություն և ցեղասպանությունների կանխարգելում» խորագրով համաժողովը Գեղամ Գևորգյանը փոքր և միջին ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտում առկա խնդիրները և զարգացման ուղիները «Իմ բիզնեսը, Իմ բանկը»․ գործընկերության իրական ձևաչափ Դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպել է Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Մարթա Նովակովայի հետ Էրդողանը հայտարարել է, որ անկախ ԱՄՆ-ի կոչերից, Թուրքիայի ԶՈՒ-ն մտնելու է Մանբիջ 2019թ.- ը նոր ազդակ կհաղորդի Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. Ալիև Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ստացել են Վերաքննիչ դատարանի որոշումը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առաջնահերթությունը. Նիկոլ Փաշինյան Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանի Ղազախի և Աղստևի հատվածում ԶՈՒ-ն կփոխարինի սահմանապահներով Ես և Պուտինը Սերժ Սարգսյանին առաջարկեցինք հանձնել 5 շրջանները, բայց նա մերժեց. Ալեքսանդր Լուկաշենկո Արմեն Գևորգյանը չկալանավորվեց Կանադայում ստացել են տարբեր քաղաքներում պայթուցիկների տեղադրման մասին նամակներ Թերեզա Մեյը լքել է ԵՄ-ի՝ Բրյուսելում ընթացող գագաթնաժողովը Ստրասբուրգցի հրաձիգը սպանվել է Արման Թաթոյանն այցելել է Ռոբերտ Քոչարյանին ՌԴ դեսպանատունը կոչ է անում չքաղաքականացնել Գյումրիում ռուս զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցածը ԿԳ նախարարությունը հայտնել է դեկտեմբերին նախատեսված 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունների օրերը «Ավրորան» կոչ է անում հակազդել աշխարհում մարդասիրության խնդիրներին ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. փակ է Վարդենյաց լեռնանցքը «Ժամանակ». Ռևերանսներ գործող իշխանությանը «Հրապարակ». Ոչ թե երեք փոխվարչապետ, այլ՝ մեկը, ոչ թե 18 նախարարությունն, այլ՝ 11-ը «Ժամանակ». Ծառուկյանը տևական ժամանակ է չի վճարում BMW ավտոմեքենաների սրահի շինարարների գումարը «Իրատես». Փաշինյանը չգիտի` ինչպես զսպել թիմակիցների մեծ ախորժակը «Հրապարակ». ՀՀ-Արցախ ռազմաքաղաքական հավասարակշռությունը չի խախտվի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan