AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանում հաստատված սիրիահայն իր ձեռքի աշխատանքով փորձում է մուտք գործել ռուսական շուկա

 
 

Սիրիահայ Շանթ Խայալյանն այն բազմաթիվ սիրիահայերից էր, ով սիրիական պատերազմով պայմանավորված հարկադրված տեղափոխվեց Հայաստան: 2013 թվականն էր, երբ նա եկավ Երևան: Սիրիայում նա զբաղվել է գովազդի դիզայնով, ունեցել է զեյթունի արտադրամաս և ներգրավված է եղել այլ գործերում: Դրանից զատ, ունեցել է սիրողական զբաղմունք՝ բնական միջոցներից օճառ պատրաստելը: Այն ժամանակ դրանք նվիրում էր իր ծանոթներին, բարեկամներին, ներկայացնում ցուցահանդեսներում: Մի անգամ Շանթ Խայալյանի պատրաստած օճառները ներկայացվեցին Հորդանանում անցկացված ցուցահանդեսում, որտեղ դրանք մեծ գովեստի արժանացան: Հայաստանում նա որոշեց իր սիրողական զբաղմունքն ավելի պրոֆեսիոնալ մակարդակի վրա դնել և այն դարձնել հիմնական գործ: Այդ նպատակով նա դիմեց Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն, ցածր տոկոսադրույքով վարկ ստանալու համար:

«Բնականաբար, դժվարություններ կային, նոր էի բիզնես սկսում, ինձ ժամանակ էր պետք, որ շուկան ճանաչեր ինձ: Մարդիկ ծանոթանային իմ ապրանքին: Իմ պատրաստած ապրանքատեսակը քիչ-քիչ ճանաչելի դարձավ, սկսեցի ավելացնել տեսականին: Օճառներից բացի, բնական միջոցներից սկսեցի պատրաստել շամպուններ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Շանթ Խայալյանը: Երիցուկից, խնկածաղկից, գազարից, մաղադանոսից և այլ միջոցներից պատրաստած շամպուններն ու օճառները շուտով գտան հասցեատերերին: Գործնակում ձեռքի աշխատանքն ընդլայնելուն զուգահեռ Շանթ Խայալյանը մասնակցել է մարկետինգի, բիզնես դասընթացների:

«Այս ընթացքում, օգտագործելով տարբեր առիթներ, մի քանի երկրում ներկայացրել եմ իմ ապրանքը: Մասնավորապես, Իրանում, Ղազախստանում, առաջիկայում նախատեսում եմ ներկայացնել Վրաստանում, Լիբանանում: Ի դեպ, արդեն գործընկեր եմ գտել Ռուսաստանում, նախատեսում եմ իմ ապրանքները քիչ-քիչ դուրս բերել նաև ռուսական շուկա, որը երկու ամիս է ուսումնասիրվում է: Այնտեղ մեծ ներուժ եմ տեսնում, այժմ թղթաբանության հարցերով եմ զբաղվում»,-ասաց նա: Շանթ Խայալյանը, ընդլայնելով իր ապրանքների տեսականին, ցանկում ավելացնում է բնական միջոցներից պատրաստած լոգանքի գելերը, ձեռքի հեղուկ օճառները, առաջիկայում էլ՝ ավելի ուշ, մանկական լվացքի փոշի: Նա նաև ինտերնետային կայք է թողարկել, որտեղ ներկայացված են տարբեր անձանց ձեռքի աշխատանքները:

«Գործը կամաց-կամաց առաջ է գնում, տեղի սովորություններին ընտելանում եմ, օրինակ, Ամանորին սկսել եմ խոզի բուդ պատրաստել (ծիծաղում է): Հայաստանն ինձ շատ դուր եկավ: Սիրիա չեմ վերադառնալու: Միայն կարող է գնամ՝ տեսնելու, թե այնտեղ ինչ է մնացել, ինչ կարող եմ վաճառել և վերադառնալ»,-ավելացրեց Շանթ Խայալյանը:

Ի դեպ, Շանթ Խայալյանի քույրն է ընտանիքով փորձում Հայաստանում հաստատվել: Ներկայում ուսումնասիրում են շուկան, խմորեղենների արտադրությամբ զբաղվելու համար:

Լրահոս
ԱԺ բոլոր խմբակցությունները պատրաստ են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ բանակցությունների Աշխատանքային այցով Հայաստանում էր Բելառուսի զինված ուժերի պատվիրակությունը Էդուարդ Շարմազանովը Բելառուսի խորհրդարանում բարձրացրել է Ադրբեջանին զենք վաճառելու հարցը Իրանի նավթի նախարար. ԱՄՆ-ին չի հաջողվի աշխարհի շուկաներից դուրս մղել իրանական նավթը Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Կիևյան և Սեբաստիայի փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում Մխիթարյանը գրեթե վերականգնվել է վնասվածքից Ռուսաստանը Սիրիային C-300-ներ է վաճառելու Արցախն անկախության նույնքան իրավունք ունի, որքան Հայաստանը, Բելառուսը եւ Ադրբեջանը. Էդուարդ Շարմազանովը՝ Մինսկում ԿԸՀ-ն կհրապարակի ընտրողների ստորագրված ցուցակները Նյու Յորքում սեպտեմբերի 26-ին տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է բաղկացած լինի քսան մշտական անդամներից. Էրդողան Ժամանակավորապես դադարեցվել է հանրապետության գազամատակարարումը Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներին Ադրբեջանում ցեխի հրաբուխ է ժայթքել «Իմ քայլը» դաշինքը 81.06%-ով հաղթանակ տարավ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ԿԸՀ-ն ներկայացրեց ընտրությանը մասնակցող ուժերի հայտարարագրած ու ծախսած գումարների նախնական հաշվետվությունը Ժամը 14:00-ի դրությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է 201.268 հազար մարդ Հակառակորդի կրակոցից զոհված Արցախ Հովսեփյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով ԿԸՀ-ն 3 ժամ պարբերականությամբ կտեղեկացնի քվեարկության մասնակցության մասին Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 23 Մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների օրը Քննչական կոմիտեիում արագ արձագանքման աշխատանքային խումբ կգործի Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել ԻՊ-ն ստանձնել է Իրանում ահաբեկչության պատասխանատվությունը Չինաստանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին Իրանում ռազմական շքերթի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 24-ի Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին Արթուր Վանեցյանն անսպասելի է համարում Վարդան Մինասյանի հրաժարականը Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 250 անգամ Արթուր Վանեցյանն ընտրվեց ՀՖՖ նախագահի պաշտոնում. 16 տարի անց ֆեդերացիան այլ ղեկավար կունենա Բակո Սահակյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, շփվել այնտեղ ապաքինվող զինծառայողների հետ Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ կընտրեն Թրամփը հետաձգել է «ռուսական գործի» հետ կապված նյութերի հրապարակումը Հայաստանը դեմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը փոխելուն. Զոհրաբ Մնացականյան Ավագանու ընտրություններով պայմանավորված մայրաքաղաքի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր նստավայրերում սահմանվել է հերթապահություն Դոնալդ Թրամփը ներկայացրել է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուին «Հրապարակ». Ծառուկյանի թիմում Փաշինյանին «շանտաժ» են անում և միաժամանակ եռանդուն պատրաստվում են ընտրություններին «Հրապարակ». Աննա Հակոբյանն ու Արփինե Հովհաննիսյանը Պիտեր են մեկնել տարբեր ինքնաթիռներով
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan