Թուրքիայի օդուժը հարվածներ է հասցրել հյուսիսային Իրաքում
12/12/2017 11:28
Նմանատիպ
Թուրքիայի զինված ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել հյուսիսային Իրաքում գտնվող քուրդ զինյալների դիրքերին: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբից հայտնել են, որ օդուժի հարվածների արդյունքում ոչնչացվել են 12 զինյալ, նրանց պատկանող ապաստարաններ ու պահեստներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում