«Իրավունք». Արթուր Բաղդասարյանն ինքն է իր՝ ՍԴ նախագահ դառնալու մասին լուրերի պատվիրատուն

«Իրավունք». Արթուր Բաղդասարյանն ինքն է իր՝ ՍԴ նախագահ դառնալու մասին լուրերի պատվիրատուն

«Իրավունք»-ը «Բամբասանք» խորագրի ներքո գրել է. «Վերջին ամիսներին լրատվական դաշտում համառորեն, շրջանառության մեջ դրվում են շշուկներ, իբր Արթուր Բաղդասարյանը զբաղեցնելու է այս կամ այն պետական պաշտոնը, ընդհուպ ՍԴ նախագահի աթոռը։ Նույն հետևողականությամբ դրանք հերքվում են Բաղդասարյանի կուսակցության կողմից։

Ըստ վստահելի աղբյուրի՝ լրատվական դաշտ այդ լուրերը արտանետվում են Բաղդասարյանի ֆինանսավորմամբ՝ նպատակ ունենալով մշտապես պահելու որոշակի նպաստավոր լրատվական ֆոն»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում