AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանում եւ Արցախում կառուցում են ժողովրդավարություն, իսկ Ադրբեջանում ծաղկում է ավտորիտարիզմը. Շարմազանովը` Լիտվայի խորհրդարանի փոխխոսնակին

 
 

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա, Լատվիա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը եւ Սուրեն Մանուկյանը, դեկտեմբերի 13-ին հանդիպել է Լիտվայի խորհրդարանի փոխխոսնակ, եվրոպական կապերի հանձնաժողովի նախագահ Գեդիմինաս Կիրկիլասի եւ արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Յուոզաս Բերնատոնիսի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Լիտվայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:

Հանդիպման ընթացքում պատվիրակության անդամները բարձր են գնահատել Լիտվայի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտելու փաստը եւ ընդգծել, որ Լիտվան առայժմ Հայոց ցեղասպանությունը ճանաչած Մերձբալթյան միակ երկիրն է: Պատվիրակությունն իր երախտագիտությունն է հայտնել Լիտվայի խորհրդարանի եւ Գեդիմինաս Կիրկիլասի աջակցությամբ Վիլնյուսի Ցեղասպանության թանգարանում Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված ցուցահանդեսի կազմակերպման համար:

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են հայ-լիտվական խորհրդարանական հարաբերությունների շարունակական զարգացումը, միջխորհրդարանական կառույցներում պատվիրակությունների համագործակցությունը:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է նոյեմբերի 24-ին ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին` նշելով, որ Հայաստանը շարունակելու է ընթանալ ժողովրդավարական բարեփոխումների ու զարգացման ուղիով:

«ԵՄ-ի հետ քաղաքական երկխոսության շարունակականությունը ՀՀ քաղաքական օրակարգի կարեւոր ուղղություններից է: Հայաստանը ԵԱՏՄ միակ երկիրն է, որը նման համաձայնագիր է ստորագրել Եվրամիության հետ: Այն հնարավորություն է տալիս կամուրջ հանդիսանալու ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ»,-ասել է Էդուարդ Շարմազանովը:

Կողմերը քննարկել են նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր: Պարոն Շարմազանովը նշել է. «Թե Հայաստանը, թե Արցախը հակամարտությունների խաղաղ կարգավորման կողմնակից են` Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում` հայտնի երեք սկզբունքների հիման վրա: Շատ կարեւոր է Արեւելյան գործընկերության գագաթաժողովի հայտարարության մեջ աջակցությունն այդ երեք սկզբունքներին` ուժի կամ սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի իրացում: Ադրբեջանից մշտապես հնչող ռազմատենչ հռետորաբանությունը մտահոգիչ է եւ չի բխում հակամարտության խաղաղ կարգավորման տրամաբանությունից: Հայաստանում եւ Արցախում կառուցում են ժողովրդավարություն, մինչդեռ Ադրբեջանում ծաղկում է ավտորիտարիզմը»:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը Գեդիմինաս Կիրկիլասին 2018 թվականին հրավիրել է Հայաստան:

Լրահոս
ԱԺ բոլոր խմբակցությունները պատրաստ են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ բանակցությունների Աշխատանքային այցով Հայաստանում էր Բելառուսի զինված ուժերի պատվիրակությունը Էդուարդ Շարմազանովը Բելառուսի խորհրդարանում բարձրացրել է Ադրբեջանին զենք վաճառելու հարցը Իրանի նավթի նախարար. ԱՄՆ-ին չի հաջողվի աշխարհի շուկաներից դուրս մղել իրանական նավթը Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Կիևյան և Սեբաստիայի փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում Մխիթարյանը գրեթե վերականգնվել է վնասվածքից Ռուսաստանը Սիրիային C-300-ներ է վաճառելու Արցախն անկախության նույնքան իրավունք ունի, որքան Հայաստանը, Բելառուսը եւ Ադրբեջանը. Էդուարդ Շարմազանովը՝ Մինսկում ԿԸՀ-ն կհրապարակի ընտրողների ստորագրված ցուցակները Նյու Յորքում սեպտեմբերի 26-ին տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է բաղկացած լինի քսան մշտական անդամներից. Էրդողան Ժամանակավորապես դադարեցվել է հանրապետության գազամատակարարումը Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներին Ադրբեջանում ցեխի հրաբուխ է ժայթքել «Իմ քայլը» դաշինքը 81.06%-ով հաղթանակ տարավ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ԿԸՀ-ն ներկայացրեց ընտրությանը մասնակցող ուժերի հայտարարագրած ու ծախսած գումարների նախնական հաշվետվությունը Ժամը 14:00-ի դրությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է 201.268 հազար մարդ Հակառակորդի կրակոցից զոհված Արցախ Հովսեփյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով ԿԸՀ-ն 3 ժամ պարբերականությամբ կտեղեկացնի քվեարկության մասնակցության մասին Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 23 Մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների օրը Քննչական կոմիտեիում արագ արձագանքման աշխատանքային խումբ կգործի Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել ԻՊ-ն ստանձնել է Իրանում ահաբեկչության պատասխանատվությունը Չինաստանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին Իրանում ռազմական շքերթի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 24-ի Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին Արթուր Վանեցյանն անսպասելի է համարում Վարդան Մինասյանի հրաժարականը Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 250 անգամ Արթուր Վանեցյանն ընտրվեց ՀՖՖ նախագահի պաշտոնում. 16 տարի անց ֆեդերացիան այլ ղեկավար կունենա Բակո Սահակյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, շփվել այնտեղ ապաքինվող զինծառայողների հետ Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ կընտրեն Թրամփը հետաձգել է «ռուսական գործի» հետ կապված նյութերի հրապարակումը Հայաստանը դեմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը փոխելուն. Զոհրաբ Մնացականյան Ավագանու ընտրություններով պայմանավորված մայրաքաղաքի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր նստավայրերում սահմանվել է հերթապահություն Դոնալդ Թրամփը ներկայացրել է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուին «Հրապարակ». Ծառուկյանի թիմում Փաշինյանին «շանտաժ» են անում և միաժամանակ եռանդուն պատրաստվում են ընտրություններին «Հրապարակ». Աննա Հակոբյանն ու Արփինե Հովհաննիսյանը Պիտեր են մեկնել տարբեր ինքնաթիռներով
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan