Այստեղ մարզավիճակի հարցը չէ. Ռուբեն Հայրապետյանը` Հենրիխ Մխիթարյանի չխաղալու մասին

Այստեղ մարզավիճակի հարցը չէ. Ռուբեն Հայրապետյանը` Հենրիխ Մխիթարյանի չխաղալու մասին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի կարծիքով, Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը երկար չի ձգվի:

«Հենրիխ Մխիթարյանը մեծ պրոֆեսիոնալ է: Նա աշխատասեր է, նվիրված հայկական ֆուտբոլին: Մխիթարյանն այն ֆուտբոլիստն է, ում մոտ չի կարող երկար շարունակվել այս վիճակը: Այստեղ Հենրիխի մարզավիճակի հարցը չէ: Ես ավելի ուշ հանդես կգամ հայտարարությամբ նրա մասին: Հենրիխը դեռ խաղալու է և մեզ բոլորիս նորից ուրախանալու առիթներ կտա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հայրապետյանը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի վերջին 8 խաղից միայն 1-ում է հանդես եկել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում