ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններն անցնող տարում հասցեական էին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններն անցնող տարում հասցեական էին

«Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Նարեկ Մինասյանը Ղարաբաղյան հակամարտության հարցում կարեւորեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Ադրբեջանին ուղղված հասցեական հայտարարությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով 2017 թվականը, նա նշեց, որ Ադրբեջանը անցնող տարում եւս լարված պահեց սահմանը, փորձեց որոշակի սադրանքների գնալ, իսկ տարվա կեսին միջնորդների հայտարարությունների շնորհիվ որոշակի մեղմացում նկատվեց սահմանին: Միջնորդներն այնուհետեւ ակտիվացրեցին իրենց ջանքերը բանակցային գործընթացի վերականգնման ուղղությամբ, եւ Ժնեւում կայացավ երկու երկրների նախագահների հանդիպումը:

«Մեկ տարի ընդմիջումից հետո նման ֆորմատով հանդիպումը բավական լավ հնարավորություն էր անդրադառնալու բանակցային գործընթացին, սահմաններին առկա իրավիճակին, եւ ձեռք բերված պայմանավորվածությունները, կարծես թե, գոնե մասամբ պահպանվում են, եւ այսօր հարաբերական այս անդորրը նաեւ պայմանավորված է այդ հանգամանքով,– նշեց բանախոսը: Նարեկ Մինասյանը շեշտեց, որ բանակցային գործընթացն այսօր ընթանում է երկու ուղղությամբ. մի կողմից՝ աշխատանք է իրականացվում լարվածության թուլացման ուղղությամբ, մյուս կողմից՝ կա քաղաքական կարգավորման պրոցես:

«Թե միջնորդները, եւ թե հայկական կողմը բազմիցս նշել են, որ առանց վստահության ամրապնդման քաղաքական կարգավորում չի կարող լինել»,-հավելեց նա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում