Լավագույն տասնյակում հայտնվելը նոր խթան կլինի առավել մեծ արդյունքների ձգտելու համար

Լավագույն տասնյակում հայտնվելը նոր խթան կլինի առավել մեծ արդյունքների ձգտելու համար

Հայաստանի հեծանվասպորտի հավաքականի անդամ, 2017 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկներից Էդգար Ստեփանյանը պարտավորեցնող է համարում լավագույնների շարքում հայտնվելը:

«Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար: Մեծ ուրախություն է Հայաստանի 10 լավագույն մարզիկներից մեկը լինելը: Շնորհավորում եմ բոլորին, ովքեր ընդգրկվել են լավագույնների շարքում, քանի որ բոլորն էլ արժանի էին: Հպարտ եմ, որ նրանց շարքում եմ: Սա ինձ համար մի նոր շարժառիթ կլինի ավելի լավ արդյունքների ձգտելու համար: Լավագույն 10-յակում լինելը նոր խթան կլինի առավել մեծ արդյունքների ձգտելու համար»,-ասաց Ստեփանյանը:

Առաջին անգամ 2017 թվականի տարվա լավագույն մարզիկների տասնյակը ձևավորվել է մարզասերների sms-ների և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների 50։50 համադրությամբ: Ի տարբերություն մյուս տարիների՝ 2017 թվականին Հայաստանի Հանրապետության 10 լավագույն մարզիկների դասակարգում ըստ տեղերի չկա: Տասնյակում ընդգրկված բոլոր մարզիկները համարվում են 2017 թվականի «Հայաստանի լավագույն մարզիկ» և արժանանալու են միանման խորհրդանշական մրցանակների:

Ահա 2017 թվականի 10 լավագույն մարզիկները. Հենրիխ Մխիթարյան (ֆուտբոլ)՝ 9897.62, Արթուր Ալեքսանյան (հունա-հռոմեական ոճի ըմբշամարտ)՝ 7686.50, Լևոն Արոնյան (շախմատ)՝ 6148.59, Գրիգոր Մխիթարյան (սամբո)՝ 4568,93, Մաքսիմ Մանուկյան (հունա-հռոմեական ոճի ըմբշամարտ)՝ 4377.62, Հովհաննես Բաչկով (բռնցքամարտ)՝ 3953.65, Սիմոն Մարտիրոսյան (ծանրամարտ)՝ 3683.72, Էդգար Ստեփանյան (հեծանվասպորտ)՝ 2503.92, Արթուր Թովմասյան (մարմնամարզություն)՝ 2485.95, Տիգրան Կիրակոսյան (սամբո)՝ 2196.90:

Հետևեք մեզ նաև Telegram-ում