«Առավոտ». Տեր Վահրամ. Յուրաքանչյուր անհատ` անկախ պաշտոնից, կարող է մասնակից դառնալ եկեղեցական արարողություններին

«Առավոտ». Տեր Վահրամ. Յուրաքանչյուր անհատ` անկախ պաշտոնից, կարող է մասնակից դառնալ եկեղեցական արարողություններին

«Առավոտ»-ի հետ զրույցում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանն անդրադառնալով հարցին՝ ընդունելի երևո՞ւյթ է այն, որ պետական պաշտոնյաները մասնակցում են եկեղեցական ծիսակատարություններին, նշել է. «Որևէ անպատեհություն չկա, որ տարբեր առիթներով պետական պաշտոնյաների հաճախ տեսնում ենք եկեղեցական արարողություններին մասնակցելիս: Դա լավ և բարի օրինակ է նաև այդ եկեղեցու մնացյալ հետևորդների և ընդհանրապես` նրանց պատասխանատվության ներքո գտնվող ժողովրդի համար»։

Տեր Վահրամը նաև նշել է, թե յուրաքանչյուր անհատ` անկախ իր հանգամանքից ու պաշտոնից, կարող է մասնակից դառնալ եկեղեցական արարողություններին: Ըստ նրա՝ ավելին, եկեղեցու յուրաքանչյուր զավակ անգամ պարտավոր է լիարժեքորեն մասնակցել եկեղեցական կյանքին, ապրել իր հոգևոր կյանքով և բավարարել իր հոգևոր կարիքները: Դա ենթադրում է նաև մասնակցություն աստվածապաշտությանը, եկեղեցու ծիսա-արարողական կյանքին: Իրականում դա հավատի և գիտակցության հարց է և չի պայմանավորվում որևէ պաշտոնով:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում