«Հայկական ժամանակ». Եթե ձյուն չտեղա, աշնանացանը կտուժի

«Հայկական ժամանակ». Եթե ձյուն չտեղա, աշնանացանը կտուժի

Վերջին շրջանում եղանակն անբնական տաք է, և պարբերաբար տեղեկություններ են ստացվում, որ այս կամ այն բնակավայրում ծառերը ծաղկում են

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է, որ իրենց միակ մտավախությունն այն է, որ հանկարծ այնպես չլինի՝ առանց ձյան տեղումների եղանակը էապես ցրտի և գրանցվի -15-ից ցածր ջերմաստիճան: Այդ դեպքում աշնանացանը կարող է տուժել: «Այն տարածքներում, որտեղ աշնանացանը ծածկվի ձյան շերտով, թեկուզ 5-10 սմ, նշանակում է մինչև -20 -30 աստիճանին կդիմանա առանց խնդիրների: Իսկ այս պահին կդիմանա մինչև -15-ին: Ծառերի, խաղողի այգիների առումով, եղանակը ինչքան ցրտի, այնքան օգուտ է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում