AM | RU
USD
EUR
RUB

Վիմական արձանագրությունները, «Զորավոր» Ավետարանն ու արծաթի դիմաց մատուցվող պատարագները. մասնագետը բացահայտումներ է անում

 
 

Վաղարշապատից մինչև Խոր Վիրապ

Աղբյուրագիտության մաս կազմող վիմական արձանագրությունների ուսումնասիրությունը պատմաբան, վիմագրագետ Արսեն Հարությունյանի համար նպատակ է դարձել դեռ ուսանողական տարիներից։ Թեկնածուական ատենախոսության թեման էլ՝ «Վաղարշապատի վանքերը», դրա վառ վկայությունն է։ Վիմագրագետը հայոց հոգևոր կենտրոնի տարբեր վանքերում ու եկեղեցիներում պահպանվող ավելի քան 700 արձանագրություն է վերծանել, որոնք 2016 թ. հրատարակվեցին առանձին գրքով՝ «Վաղարշապատ. վանքերը և վիմական արձանագրությունները»: Ընդ որում՝ այդ արձանագրությունների գերակշիռ մասը՝ շուրջ 500-ը, հրատարակվել է առաջին անգամ։ Վիմագրագետի խոսքով՝ դրանց կեսից ավելիին՝ մոտ 300-ին, որոնք Ս. Էջմիածնի միաբանական գերեզմանոցի տապանագրերն են, գիտական գրականության մեջ մինչ այդ որևէ անդրադարձ չի եղել (բառառությամբ մի ավարտաճառի)։

«Վաղարշապատում հիմնականում տապանագրերի հետ եմ գործ ունեցել։ Այդ առումով հիշարժան է Ս. Էջմիածնի միաբանական գերեզմանոցը, որտեղ, ինչպես պարզվում է, մեծ թվով հայտնի մարդիկ են թաղված, ինչպես օրինակ՝ Եփրեմ Ձորագեղցի կաթողիկոսը, Սիմոն Երևանցի կաթողիկոսի մայրը, Աստվածատուր Համադանցի կաթողիկոսի մայրը, Առաքել Դավրիժեցի պատմագիրը, Աբել Մխիթարյանց տեղագիրը, ով, իրավամբ, իրեն նաև հնագետ է կոչում` հնությունների հանդեպ սեր ունեցող մարդ (նախկինում հնագետ բառն այդ իմաստն ուներ)։ Իմ ուսումնասիրած արձանագրությունների մեծ մասը հարազատ են 17-18-րդ դարերին, ըստ այդմ՝ վիմագրերում հանդիպում են նաև փոխառյալ բառեր։ Դրանք հիմնականում կոչումներ ու պաշտոններ բնորոշող բառեր են՝ փոխառված թուրքերենից, պարսկերենից կամ արաբերենից»,-ասում է Արսեն Հարությունյանը։

Ուսումնասիրված արձանագրությունների մի մասն էլ ավելի վաղ դարերի վարք ու բարքի մասին են վկայում։ Օրինակ՝ Ս. Հռիփսիմե տաճարի արևմտյան մուտքի բարավորի արձանագրությունը, որը կրում է 1302թ., ըստ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արսեն Հարությունյանի, վկայում է այն մասին, որ ոմն Սարգիս Կոշեցի 1000 սպիտակ, այսինքն՝ արծաթե դրամ է նվիրաբերել վանքին, որի դիմաց պատարագներ է ստացել։ Այդ երևույթն, Արսենի խոսքով, պահպանվել է ընդհուպ մինչև ուշ միջնադար։

Այս արձանագրությունը, սակայն, Ս. Հռիփսիմե վանքում պահպանված ամենահինը չէ։ Արսեն Հարությունյանի վերծանած վաղագույն զույգ վիմագրերը, որոնք թվագրվում են 7-րդ դարի առաջին կեսով և որոնցում հիշատակվում է Կոմիտաս Աղցեցի (615-628) կաթողիկոսի անունը, կրկին գտնվում են Ս. Հռիփսիմե վանքում։ Նույն՝ 7-րդ դարով թվագրվող մի արձանագիր տապանաքար էլ 1979 թ. Վաղարշապատի մշակույթի տան հարևանությամբ գտնվող միանավ բազիլիկ եկեղեցում իրականացված հնագիտական պեղումների ժամանակ էր գտնվել։ Թե´ առաջին, թե´ երկրորդ գտածոների մասին ժամանակին նյութեր են հրատարակվել։ Այսինքն՝ մինչև Արսեն Հարությունյանը, այլ մասնագետներ էլ են անդրադարձել այդ արձանագրություններին, պարզապես ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատողը որոշ սրբագրումներով, գրչանկարներով ու լուսանկարներով է հրատարակել այդ վաղմիջնադարյան արձանագրությունները և` ոչ միայն:

Դաշտադեմի ամրոցի պեղումներից հայտնաբերված խաչքարի բեկոր, 13-րդ դար

Եկեղեցին, որ անվանակոչվել է Ավետարանի անունով

Վաղարշապատում անելիքն ավարտելուց հետո Արսենն ուղևորվեց դեպի Խոր Վիրապ։ Այս վանքի պատմությանը, ձեռագրերին ու վիմագրական ժառանգությանը նվիրված նրա ուսումնասիրությունն էլ մոտ 70 արձանագրություն է ընդգրկել, որոնցից ընդամենը 15-ին էին մինչ այդ հրատարակվել։ Գիրքը հրատարակվել է 2017-ին:

Վիմագրագետի ուսումնասիրության ներկայիս թեման Երևանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցին է, որը շատ հին պատմություն ունի։ Արսենի խոսքով՝ այդտեղ է եղել Ս. Անանիա առաքյալի անապատը, որտեղ պահպանվել են սրբի նշխարներն ամփոփող դամբարանն ու տապանաքարը։ «Նախկինում եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանի առաջարկով «Զորավոր» Ավետարանին նվիրված փոքրածավալ ուսումնասիրություն էի հրատարակել` արվեստաբան Արփինե Սիմոնյանի հեղինակությամբ: Հետաքրքական է, որ եկեղեցին այդպես է կոչվել հենց այդտեղ պահվող «Զորավոր» Ավետարանի անունով։ Այդ Ավետարանը տևական ժամանակ պահվել է Զորավոր եկեղեցում, ոչ թե գրվել, այլ պահվել է այնտեղ, հետո տեղափոխվել է Մատենադարան, բայց յուրաքանչյուր տարվա մայիսի 14-ին՝ Ս. Մովսես Տաթևացի հայրապետի հիշատակության օրը, Ավետարանը տեղափոխվում է Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի և մինչև երեկո մնում այնտեղ»,-մանրամասնում է վիմագրագետը։

Այս, ինչպես նաև Վաղարշապատից, Խոր Վիրապից և Հայաստանի տարբեր վայրերից հայտնաբերված արձանագրությունները հետագայում պետք է հրատարակվեն նաև «Դիվան հայ վիմագրության» մատենաշարով, որոնցից Արմավիրի մարզի վիմագրերն ընդգրկող հատորի կազմման գործն Արսեն Հարությունյանն արդեն սկսել է: Վերջին՝ 10-րդ հատորը, որը կազմել է լուսահոգի Սեդրակ Բարխուդարյանը (խմբագիրներ` Գագիկ Սարգսյաn և Արսեն Հարությունյան), վերջերս է լույս տեսել. այն ամփոփում է ՀՀ Շիրակի մարզի պատմաճարտարապետական հուշարձաններից ընդօրինակված 190 արձանագրություն, ընդ որում՝ կրկին մեծ մասն առաջին անգամ են հրատարակվել։

Ո´չ ուսումնասիրությունների ընթացքում առաջացող դժվարություներից, ո´չ էլ դրանք հավաքագրելու գործընթացից վիմագրագետը չի դժգոհում. միակ բանը, որ մտահոգում է Արսեն Հարությունյանին, արձանագրությունների վտանգված լինելն է։ Գերեզմանոցների՝ անձրևի ու արևի տակ գտնվող տապանաքարերը մամռակալում, իսկ կիսաքանդ կամ փլուզված վանքերի տեղում մնացած խաչքարերն ու մշակութային ժառանգության մյուս նմուշները ոչ պատշաճ պահպանության տակ չգտնվելով` կորստյան են մատնվում։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Լուսանկարները` Արսեն Հարությունյանի անձնական արխիվից

Լրահոս
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին հավատարմագրերի պատճենն է հանձնել Կոնգոյի Հանրապետության դեսպան Դավիդ Մադուկան Թուրքիայում ձերբակալվել է «Իսլամական պետության» պարագլուխներից մեկը ԱՀ նախագահն ու ՀՀ վարչապետն այցելել են Արցախի հյուսիսային սահմանագիծ Պուտինը Միջերկրական ծովի վրա Իլ-20-ի կործանվելը համարում է ողբերգական հանգամանքների շղթա Ռուսաստանն անպատասխան չի թողնի Իսրայելի գործողությունները. Շոյգու Եվրահանձնաժողովը ներկայացրել է ԱՀԿ-ի բարեփոխման պլանը Արարատ Զուրաբյանը կարևորում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հստակ տարաբաժանումը Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունում տեղի են ունեցել փոփոխություններ Հայաստանը և Չինաստանը ստորագրել են օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիր «Հայք» կուսակցությունը ցանկանում է Երևանը դարձնել արժեքների վերստեղծման կենտրոն «Լույս» դաշինքն իր ծրագրում նախատեսում է աղբը որպես երկրորդային հումք օգտագործել ԲՀԿ-ն Երևանի առաջնահերթ խնդիրները կլուծի քաղաքի բյուջեն եռապատկելով ՀՀ ՊՆ 4-րդ զորամիավորումում անցկացվում է գումարտակային մարտավարական զորավարժություն Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ հանձնաժողովում բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանամերձ համայնքների գնդակոծման մասին Ռուսական Իլ-20-ը խոցվել է Սիրիայի ՀՕՊ-ի կողմից Անկախության օրվան նվիրված միջոցառումների ընթացքում մայրաքաղաքի մի շարք փողոցներ փակ են լինելու Փհենյանում մեկնարկել են ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի ղեկավարների բանակցությունները Երևանի գլխավոր ճարտարապետն ազատվել է աշխատանքից «Ժողովուրդ». ԵԱՀԿ–ն սկսել է սահմանին տիրող իրավիճակի հետ կապված քննարկում իրականացնել «Հրապարակ». Հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա Օզմենի հարցով դիմել են Արագած Ախոյանին «168 Ժամ». Ալիևը նոր «գրոհ» է նախաձեռնում, ինչպես կարձագանքի ՀԱՊԿ-ը. Փորձագետ «Իրատես». Պաշտոնանկ կարվի ԿԳ նախարարը «Հրապարակ». Հանձնաժողովը հավակնում է դառնալ դատախազությո՞ւն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 18 Խուզարկություն «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության գրասենյակում Թուրքիան ծանր զինտեխնիկա է ուղարկել Սիրիայի Իդլիբ քաղաք Պորոշենկոն Ռուսաստանի հետ բարեկամության պայմանագրի խզման հրամանագիր է ստորագրել Բակո Սահակյանը հրավիրել է ՊԲ զորահավաքային պատրաստության ուսումնավարժական հավաքների ընթացքին նվիրված խորհրդակցություն Իրաքը ՄԱԿ-ին տեղեկացնելու է Թուրքիայի կողմից Իրաքի օդային սահմանը խախտելու դեպքերի մասին ՄԻԵԴ-ն սկսել է Ադրբեջանից ստացված 34 նոր բողոքների ուսումնասիրությունը Հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մեկ անձ հրազենային վնասվածք է ստացել Մասիսի քաղաքապետն ազատ կարձակվի գրավի դիմաց Վարչապետն ընդունել է ԵԱՏՄ պետությունների Կենտրոնական բանկերի նախագահներին Վահան գյուղում բացվեց մանկական խաղահրապարակ Թուրքիան մտադիր Է ամրապնդել իր դիրքերը Իդլիբի տարածաշրջանում. Էրդողան Հեղափոխության, օրինականության և բովանդակության ճգնաժամի մասին ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցությունը ձայնագրելու դեպքի քրեական գործով խուզարկություններ են կատարվում մի շարք հասցեներում. ՔԿ Պայթյուն Հրազդանում. բնակելի շենքի տակ հեռակառավարվող պայթուցիկ է տեղադրված եղել Խուզարկություն Yerevan.today-ի խմբագրությունում Ալեքսանդր Սարգսյան. «ՀՀ վարչապետին հորդորում եմ կոչ անել ՀՀ իրավապահ բոլոր մարմիններին` վերադառնալ օրինականության դաշտ»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan