AM | RU
USD
EUR
RUB

ՀՀ Նախագահին զեկուցվել է ԶՈՒ արդիականացման յոթնամյա ծրագրի նախագիծը

 
 

Հանրապետության Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հունվարի 12-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացել է Զինված ուժերի արդիականացման յոթնամյա ծրագրի նախագծի քննարկումը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, զեկուցվել են 2017 թվականի հոկտեմբերի 24-ին Հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականի կատարման արդյունքում մշակված այդ ծրագրի նախագծի հիմնական ուղղություններն ու կարևորագույն սկզբունքները: Ընդգծվել է, որ, հաշվի առնելով առկա մարտահրավերները, 2018-2024թթ. ծրագիրը մշակելիս կանխատեսվել են իրավիճակի զարգացման հնարավոր տարբերակները, ուղենշվել են դրանց հակազդման ուղիները, ստեղծվել են անհրաժեշտ պայմանները՝ առկա ռեսուրսների ղեկավարումն առավելագույնս արդյունավետ իրականացնելու համար:

Նախագահին ներկայացվել է նաև, որ ս.թ. հունվարի 4-ին ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ մեկնարկած յոթնամյա ծրագրի նախագծի քննարկումները շարունակվել են օրենսդիր և գործադիր մարմինների, հասարակական հատվածի ներկայացուցիչների և փորձագետների ներգրավմամբ։

Հանրապետության Նախագահը կարևորել է ներկայացված ծրագրի նախագծի առարկայական քննարկումը՝ ընդգծելով, որ դրա արդյունքներից է կախված լինելու զինված ուժերի կառավարման արդյունավետությունը, պատրաստականության ու մարտունակության աստիճանի բարձրացումը, որը հնարավորություն կտա, ունենալով ժամանակակից զինված ուժեր, անձեռնմխելի պահել պետության սահմանները:

Սերժ Սարգսյանը նշել է, որ ստեղծման օրվանից ՀՀ զինված ուժերը մշտապես գտնվել են զարգացման գործընթացում, որն այժմ հասել է մի փուլի, երբ պետք է ունենալ ավելի երկարաժամկետ զարգացման ծրագիր, որը կվերաբերի ինչպես զինված ուժերի ամրապնդմանն ու կատարելագործմանը, այնպես էլ զինատեսակների արդիականացմանը:

Լրահոս
Նախնական տվյալներ՝ 134 ընտրատեղամասից Հայտնի են 34 տեղամասերի քվեարկության արդյունքները. ուղիղ Արդյունքներ՝ 29 ընտրատեղամասից. առջևում «Իմ քայլն» է, 2-րդը՝ ԲՀԿ-ն Առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն 20:00-ի դրությամբ ստացել է 38 հաղորդում Էլեկտրոնային եղանակով քվեարկության արդյունքներով առջևում «Իմ քայլը» դաշինքն է, 2-րդը՝ ԼՀ-ն ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 48,63%-ը. ԿԸՀ-ն հայտնել է նախնական տվյալները Հայաստանում ավարտվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 39,54 տոկոսը էլեկտրոնային քվեարկության արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 9-ին` ժամը 20:00-ից հետո ԱԺ ընտրությունների քվեարկության օրը գրանցված իրավախախտումները կրկնակի նվազել են Գեղարքունիքի մարզում ժամը 11-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 7,8 տոկոսը Ամենայն Հայոց Կաթողիկոսը քվեարկեց երկրի կայունության, խաղաղության և առաջընթացի համար ՀՀ երրորդ նախագահը կատարեց իր քաղաքացիական պարտքը Ոստիկանությունն ամփոփ տվյալներ է ներկայացրել քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել թիվ 6/29 ընտրատեղամասում ընտրական ցուցակներում անճշտության վերաբերյալ Հայաստանը նոր խորհրդարան է ընտրում. մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը NASA-ին առաջին անգամ հաջողվել է Մարսի վրա քամու աղմուկ ձայնագրել ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեայի դիտորդները նախընտրական քարոզարշավի ընթացքում խախտումներ չեն նկատել Ֆրանսիայում տեղի ունեցող ցույցերին մասնակցում է ավելի քան 30 հազար մարդ Citi-ն՝ ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրային պատերազմների հետևանքով համաշխարհային շուկաների կորուստների մասին Վոլոդինը ԱՄՆ-ին մեղադրել է ահաբեկիչներին օգտագործելու համար Թուրք ուսուցիչը սոցցանցերում հայհոյելու պատճառով ձերբակալվել է Դիլիջանում տեղի է ունեցել Արվեստների ու արհեստների կենտրոնի և ձմեռային տոնավաճառի բացումը Փարիզում «դեղին բաճկոնրների» շարժման ակցիայից առաջ 300 մարդ է ձերբակալվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում վերջին հրաժեշտը տվեցին վթարված ՍՈՒ-25-ի օդաչուներին Արմեն Սարգսյանն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարներին Դատախազությունում ընտրական բնույթի հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվություն հաղորդելու նպատակով թեժ գիծ է գործում Ընտրությունների քվեարկության ընթացքին ուղիղ հեռարձակամբ հետևելու հնարավորություն կլինի 1500 տեղամասերից Զոհրաբ Մնացականյանը և Իսպանիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակ Արմեն Սարգսյանն ընդունել է Եվրոպական Միության դիտորդական առաքելության պատվիրակությանը ՄԻՊ-ը ոստիկանությունից պարզաբանում կպահանջի կապված «News.am» լրատվական գործակալության հետ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ Տիգրան Աբրահամյան. Աչքի լույսի պես պետք է պահենք մեր սպաներին, ամենածանր բեռը նրանց ուսերին է «Լռության» օր է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 8 ՀՀԿ ԳՄ. Ասել, որ սա Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, նշանակում է ոչինչ չասել Արա Բաբլոյանը Գյումրիում հարգել է 1988 թ. երկրաշարժի զոհերի հիշատակը Ոստիկանության աշխատակիցը գրություն է հանձնել News.am-ի գլխավոր խմբագրին. ոստիկանությունը պարզաբանել է ԶԼՄ-ի ղեկավարի գրառումը ԵԽԽՎ-ն կդիտարկի ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունները ՀՅԴ կուսակցության կողմից Գեղարքունիքի մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածու Իշխան Սաղաթելյանի ուղերձը. տեսանյութ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan