«Ժամանակ». Ծառայողական մեքենաները կկրճատվեն

«Ժամանակ». Ծառայողական մեքենաները կկրճատվեն

«Ժամանակ»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանի, նախարարությունների և մարզպետարանների որոշ պաշտոնյաներ Ամանորը դիմավորեցին շատ վատ տրամադրությամբ. կառավարությունը որոշել է խնայել նաև նրանց վրա:

«Դեռևս 2017թ. կառավարությունը որոշել էր հունվարի 1-ից փոխնախարարներին, ԱԺ հանձնաժողովների նախագահների տեղակալներին և փոխմարզպետներին զրկել պետբյուջեից սնվող ծառայողական մեքենա ունենալու արտոնությունից, և եթե դա տեղի ունենա, նրանք կհայտնվեն երկրի շարքային քաղաքացիների կարգավիճակում, ստիպված կլինեն սեփական գրպանից վճարել իրենց երթևեկության համար»,-գրել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում