«Ժամանակ». Երթուղայինի վարորդները կշարունակեն գործադուլը

«Ժամանակ». Երթուղայինի վարորդները կշարունակեն գործադուլը

«Ժամանակ»-ը գրում է, որ Երևանում երթուղայինի վարորդները պատրաստվում են շարունակական գործադուլի։

Թերթի հետ զրույցում մի շարք երթուղայինների վարորդներ հայտարարել են. «Եթե գազի սակագինը չնվազի՝ շարունակական գործադուլ է լինելու, եթե դա էլ արդյունք չտա կարտագաղթենք»։

Վարորդների խոսքով՝ իրենք չեն ցանկանա, որ տրանսպորտը թանկանա, քանի որ երթուղայինից օգտվողները շատ հաճախ հնարավորություն չունեն անգամ 50 դրամ ավել վճարել, իսկ հիմա շղթայական գնաճ է, սնունդն էլ է թանկացել։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում