Նիգերիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ՀՀ փոխարտգործնախարարին

Նիգերիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ՀՀ փոխարտգործնախարարին

Հայաստանում Նիգերիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Իբրահիմ Համզաթը (նստավայրը՝ Թեհրան) հունվարի 17-ին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Շնորհավորելով Իբրահիմ Համզաթին նշանակման կապակցությամբ՝ Արմեն Պապիկյանը հաջողություն մաղթեց նրան իր առաքելության մեջ: Նախարարի տեղակալը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությունը կուղղի երկկողմ համագործակցության զարգացմանը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և շնորհավորանքների համար՝ Իբրահիմ Համզաթը վստահեցրեց, որ Նիգերիան հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնմամբ, և նա իր բոլոր հնարավոր ջանքերը կկենտրոնացնի փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ:

Հանդիպմանը քննարկվեցին տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը՝ այդ թվում նաև արտգործնախարարությունների միջև և միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության սերտացմանը, իրավապայմանագրային դաշտի ձևավորմանը, առևտրատնտեսական կապերի խթանմանն առնչվող հարցեր։

Զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ խնդիրների։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում