Հովիկ Աբրահամյանը ՀՀ նախագահի թեկնածուների ցանկում չկա

Հովիկ Աբրահամյանը ՀՀ նախագահի թեկնածուների ցանկում չկա

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վստահեցնում է, որ Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուների ցանկում չկա: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց, որ զրուցել է Հովիկ Աբրահամյանի հետ և կարող է ասել, որ նրա կողմից էլ նման ցանկություն չկա: «Իր կողմից նման ցանկություն չկա, կուսակցությունն էլ նրա անձը չի քննարկել»,- ընդգծեց Բաղդասարյանը:

Հարցին՝ կարո՞ղ են ՀՀԿ-ականների հետ Հովիկ Աբրահամյանի հաճախակի շփումները նախադրյալ հանդիսանալ, որ նա ապրիլից հետո վերադառնա իշխանության կազմ, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Եկեք նախագահի ընտրության հարցն ավարտենք, հետո դրան կանդրադառնանք»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում