AM | RU
USD
EUR
RUB

Արցախի կառավարությունը խթանելու է արեւային էներգետիկայի հեռանկարային ուղղության աստիճանական զարգացումը

Արցախի կառավարությունը մտադիր է հանրապետությունում կայացած եւ բարձր արդյունավետություն ունեցող ջրային էներգետիկային զուգահեռ, խթանելու նաև արեւային էներգետիկայի հեռանկարային ուղղության աստիճանական զարգացումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամփոփելով 2017 թվականի գործունեության արդյունքները եւ ներկայացնելով ընթացիկ տարվա հիմնական ծրագրերը՝ նման դիտարկում է կատարել Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը:

Խոսելով Արցախում վերականգնվող, մասնավորապես՝ արևային էներգետիկայի զարգացման մասին՝ ԱՀ պետական նախարարը հիշատակել է Շուշիի շրջանի Քարին տակ համայնքում բնակելի տները ջրատաքացման նպատակով արևային մարտկոցներով կահավորելու փորձնական ծրագիրը:

«Բացի Շուշիի շրջանից, համանման ծրագիր է կյանքի կոչվելու նաև Ասկերանի շրջանում, որտեղ հանրային նշանակության շինություններն անցնելու են վերականգնվող էներգիայի սպառման։ Ինչպես գիտեք, այս ծրագրերն իրականացվելու են նախորդ տարվա հեռուստամարաթոնի ժամանակ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքագրած միջոցներով»,- նշել է նա:

Պետական նախարարի տեղեկացմամբ՝ նախատեսված է նաև Ասկերանի շրջանի Իվանյան բնակավայրում 1 մՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանի կառուցում, որը կյանքի է կոչվելու օտարերկրյա ներդրումային միջոցներով։

 

 

Լրահոս
Բեռլինի պատի անկումից գրեթե 30 տարի անց Թուրքիան շարունակում է փակ պահել Հայաստանի հետ իր սահմանը. ՀՀ ԱԳ նախարար Հայաստանը և համանախագահները բազմիցս ընդգծել են գագաթաժողովների հանձնառությունները հարգելու անհրաժեշտությունը. Նալբանդյան ՀՀ ՊՆ պատվիրակությունը կմասնակցի Կարմիր բանակի 100-ամյա տարեդարձին նվիրված տոնակատարություններին Ընտրություններին ընդառաջ Իլհամ Ալիևը ամեն կերպ փորձում է ժողովրդավարության իմիտացիա ստեղծել Հայոց եկեղեցուն բարգավաճում, հայ-լիբանանյան կապերին՝ էլ ավելի ամրապնդում. Միշել Աունը հյուրընկալվեց Մայր Աթոռում Զինվորական հոսպիտալում զինծառայող է մահացել Լիբանանի նախագահը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ՀՀ վարչապետը կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է շինարարության ոլորտի զարգացման հեռանկարները Նալբանդյանը և Մոգերինին ստորագրել են Հայաստան-ԵՄ գործընկերության առաջնահերթությունների իրագործման մասին փաստաթուղթը Քաղաքագետն Արմեն Սարգսյանի թեկնածության շուրջ լայն կոնսենսուս է տեսնում Թրամփն աշակերտների եւ ուսուցիչների հետ կքննարկի դպրոցներում անվտանգության ապահովման հարցը ՀՀ Ազգային ժողովի եւ Իսրայելի Կնեսեթի աշխատակազմերը կխորացնեն փոխգործակցությունը Լիբանանի նախագահը ժամանեց Հայաստան Ինովացիոն կենտրոնում նախագծվող ու արտադրվող սարքերով ծղոտից էներգիա են ստանում, արհեստական անձրև առաջացնում ու չեզոքացնում կարկուտը Գևորգ Կոստանյանն առաջնահերթ է համարում մարտի 1-ի դեպքերի առաջացման պատճառների և հիմքերի վերացումը 20 համայնքում ՏԻՄ ընտրություններ են սպասվում. ամենաշատ թեկնածուներ առաջադրել է իշխող ՀՀԿ-ն Երևանում կանխվել է ձիու և ավանակի մսեղիքի վաճառքը Պիտի վերանան լիկվիդ, վերաքննություն, կրկին հանձնելու թույլտվություն հասկացությունները. Լեւոն Մկրտչյան Սուրեն Կարայանը ՀՀ Նախագահին է զեկուցել հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքները Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի նորանշանակ դեսպանին Կրթական ոլորտում ցանկացած քայլ պետք է հեռանկարային լինի Գեւորգ Կոստանյանն առաջադրվել է ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Միջին ամսական աշխատավարձը պետական հատվածում աճել է 7.1, մասնավորում` 11.3 տոկոսով Առաջիկա օրերին արևային եղանակը կպահպանվի ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց ռեյտինգային ընտրակարգը վերացնելու մասին նախագծին ԱԺ հանձնաժողովը քննարկում է ռեյտինգային ընտրակարգը վերացնելու «Ծառուկյան» խմբակցության նախագիծը Արցախի նախագահը մասնակցել է ոստիկանության գործունեության արդյունքների ամփոփման նիստին Նիդերլանդների խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին օրենքի նախագծերը կքննարկվեն փետրվարի 22-ին Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակցի նախաձեռնությամբ սահմանամերձ գյուղերում բարեգործություն կիրականացվի Որևէ կարգավորում չի կարող հանգեցնել լրագրողի աշխատանքի խոչընդոտման. ՄԻՊ արձագանքը քաղաքապետարանում լրագրողների աշխատանքի նոր կարգին Ջորջ Քլունին 500 հազ. դոլար կտրամադրի ԱՄՆ-ում զենքի շրջանառության վերահսկողության խստացման ակցիաների համար Մադագասկարի արտաքին գործերի նախարարը պաշտոնական այց կկատարի Հայաստան ՀՀ էներգետիկայի նախարարության աշխատակազմի ղեկավարը կազատվի պաշտոնից Արա Սաղաթելյանը Երուսաղեմում մասնակցում է խորհրդարանների աշխատակազմերի ղեկավարների միջազգային համաժողովին Աղասի Դարբինյանը նշանակվել է ՀՀ վարչական դատարանի նախագահ Վոլգոգրադից Երևան ուղիղ չվերթ կգործի Տարոն Մարգարյանը Սաթիկ Սեյրանյանի հետ քննարկել է քաղաքապետարանում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու նոր որոշումը Երևանի Պուշկինի փողոցի Սարյան-Մաշտոց հատվածում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են «Հրապարակ». Լոսանջելեսահայերը խնդրում են ԱՄՆ մուտքի արտոնագրից զրկել ավագանու ՀՀԿ անդամներին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan