«Հրապարակ». ԱԳ փոխնախարարը ջանքեր է գործադրում Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան նշանակվելու համար

«Հրապարակ». ԱԳ փոխնախարարը ջանքեր է գործադրում Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան նշանակվելու համար

Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանի պաշտոնը դեռ չի ազատվել, սակայն արտաքին գործերի նախարարությունում այդ պաշտոնի համար արդեն գզվռտոց է սկսվել։ Հավակնորդները շատ են, քանի որ սա դիվանագիտական աշխարհի ամենագայթակղիչ պաշտոններից է, մանավանդ՝ եթե հաշվի առնենք, որ դեսպանի պաշտոնից ՀՀ նախագահ են նշանակվում։

«Հրապարակ»-ի տեղեկություններով` դեսպան գնալու ուղղությամբ մեծ ջանքեր է գործադրում հատկապես փոխնախարար Աշոտ Հովակիմյանը, ով եղել է ՀՀ դեսպանը Լեհաստանում, Ավստրիայում, ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, իսկ 2011-ից զբաղեցնում է փոխարտգործնախարարի պաշտոնը։

«Ինքը՝ Արմեն Սարգսյանը, իր թեկնածուն ունի՝ ՄԲ-ում փոխդեսպան կամ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Արմեն Լիլոյանը, որին ուզում է ժառանգություն թողնել իր պաշտոնը»,-հավելել է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում