AM | RU
USD
EUR
RUB

Պետք չէ հարկման դաշտը մանիպուլյացիայի ենթարկել. նախարարը որոշ ապրանքատեսակներից ԱԱՀ չգանձելու առաջարկի մասին

ՀՀ ֆինանսների նախարարն անընդունելի է համարում որոշ ապրանքատեսակների մասով ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) չգանձելու առաջարկը: Այս մասին Ազգային ժողովում «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Վարդան Արամյանը` նշելով, որ այդ հարկատեսակը բյուջեի կարևոր եկամուտներից է, որի հիման վրա էլ որոշ ծախսեր են պլանավորվել: «Մենք այդ մոտեցմանը դեմ ենք, քանի որ ԱԱՀ վճարում ենք բոլորս, դա բյուջեի եկամուտների կարևոր մասերից է: Եթե այդքանով քիչ ենք եկամուտ ստանում, հետևաբար այն ծախսերը, որ ստանձնել ենք ի՞նչ աղբյուրից ենք ֆինանսավորելու, որ լրացնենք այդ բացը: Տեղափոխելո՞ւ ենք այլ հարկերի մեջ, թե՞ պարտք ենք վերցնելու: Ճիշտ մոտեցումն այն է, որ ավելի մեծ հարկման բեռ դնենք սպառման վրա, քան արտադրական գործոնների` կապիտալի և աշխատուժի, որպեսզի տնտեսական աճը չտուգանենք»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց նախարար Արամյանը:

Ըստ նախարարի` պետք չէ հարկման դաշտը մանիպուլյացիայի ենթարկել, անհրաժեշտ է սոցիալական ապահովության գործիքներով լուծել անապահով խավի հարցերը:

Անդրադառնալով Հայաստանում առկա գնաճին և տարածաշրջանի այլ երկրների հետ համեմատությանը` Վարդան Արամյանը նշեց, որ մեր երկրում ԱՊՀ երկրների համեմատ առկա է ավելի ցածր գնաճային ֆոն: «Եթե մեզ մոտ 12-ամսյա գնաճը 2.6 տոկոս է, միջինը գնաճը 1 տոկոս, ապա հարևան Վրաստանում տարեկան գնաճը 6.7 տոկոս է, միջինը` 6»,-ասաց նախարարը: Նա նշեց, որ այս հաշվարկները ներկայացնելիս հաշվի են առնվել նաև երկու երկրներում փոխարժեքների արժեզրկման չափերը: «Վրաստանում 5.8 տոկոսով է փոխարժեքը արժեզրկվել, մեզ մոտ` 0.6 տոկոսով, բնականաբար փոխարժեքը մեկին մեկ փոխանցման ազդեցություն չի ունենում գնաճի վրա: Ունենք նաև ներմուծման գների կշիռ: Երբ այս բոլորը համադրում ենք, տեսնում ենք, որ առկա գնաճային ֆոնը համադրելի է ընդհանուր տնտեսական զարգացումներին»,-հավելեց Վարդան Արամյանը:

Լրահոս
Օրակարգում է Հայաստանի համայնքների դիմակայունության և աղետակայունության մակարդակի բարձրացման հարցը Բնակարանների միջին գինը նախորդ տարի նվազել է ՄԻԵԴ-ի կողմից Հայաստանի դեմ վճիռների ավելացումը խոսում է երկրի իրավագիտակցության մակարդակի բարձրացման մասին «Արմենիա» ավիաընկերությունը հնարավորություն կընձեռքի մեկնել Երուսաղեմ և Բեթղեհեմ էժան ավիատոմսերով ԵՄ-ից 17 միլիոն եվրոյի չափով աջակցություն 5 ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու համար Տարիքային կենսաթոշակառուների թիվն ավելացել է Արդարադատության նախարարությունը քայլեր է ձեռնարկում դատարանները բեռնաթափելու ուղղությամբ Մայր Աթոռում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը. քննարկվելու է Պոլսո Հայոց պատրիարքության խնդիրը Հայաստանի ԱԳՆ. Ադեկվատ միջազգային արձագանքի բացակայության պարագայում Ադրբեջանը նոր սպառնալիքով է հանդես եկել Ադրբեջանն արտասահմանյան ընկերությունների համար այլևս ներդրումային գրավիչ միջավայր չի հանդիսանում Սեր, պատերազմ, ազատություն. ֆրանսահայ ռեժիսորը ֆիլմ կներկայացնի Արցախի մասին Առաջին անգամ ԱԱՀ-ի վերադարձ է սահմանված ոչ միայն արտահանողների, այլև ցանկացած տնտեսավարողի համար Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունն աճել է 26,1 տոկոսով Մարզահամերգային համալիրը դեռևս գնորդ չունի ԱԺ-ում ընթացիկ շաբաթվա ընթացքում երկու խորհրդարանական լսում կանցկացվի ՀՀ սահմանադրությունը չի սահմանափակում մեզ իրականացնել ՀՀ նախագահի ընտրությունը ԱԺ-ում. Դավիթ Հարությունյան Թուրք պաշտոնյաները փախել են Հունաստան ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարարն ազատվել է պաշտոնից Վրացական փողոցում պայթած բնակարանում մարդ չի բնակվել, վերանորոգման մեջ է եղել. մանրամասներ դեպքի վայրից Հայաստանում կաթի արտադրության ոլորտի բարելավմանն ուղղված նոր ծրագիր է մեկնարկում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի տարածքում կոյուղագծերի համակարգի վերականգման համար հատուկ նախագիծ է մշակվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում կներկայացվի Ռուբեն Վարդազարյանի թեկնածությունը Հայ-թուրքական արձանագրությունների տապալման միակ մեղավորն Էրդողանն է. Բասքըն Օրան Գերմանիան շարունակում է պահանջել Թուրքիայից ազատ արձակել իր քաղաքացիներին ՀՀ արտգործնախարարը Բրյուսելում կհանդիպի Ֆեդերիկա Մոգերինիի հետ Սպասվում է առանց տեղումների եղանակ Ղարաբաղյան շարժումը փրկել է հարյուր հազարավոր կյանքեր. ՀՀ Նախագահի ուղերձը շարժման 30-ամյակին Թուրք գործիչները ևս համամիտ են Հայաստանի հետ. հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների Եվրոպայում սառնամանիքներ են սպասվում, Հայաստանը դուրս կմնա ցուրտ օդային հոսանքների գոտուց Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմն էլ ավելի կոփեց մեր ժողովրդի կամքը. Բակո Սահակյան Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է Թուրքիայի և Իրանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել Վրացական փողոցում տեղի է ունեցել պայթյուն. 14 քաղաքացու տարհանել են «Իրավունք». Դարձել է սովորույթ «168 Ժամ». Թրեյսի Ջերման. Ապրիլյան պատերազմը ցույց է տվել, որ նման դիմադրության Ադրբեջանը չէր սպասում «Փաստ». Տաքսին գողացել են 20-25 վայրկյանում «Հրապարակ». Քնեսեթի նախագահը Հայաստան կայցելի սեպտեմբերին «Ժամանակ». ՀՀԿ-ն Արմեն Սարգսյանին կառաջադրի ԳՄ առաջիկա նիստին «Ժամանակ». «Ծառուկյան» դաշինքը մոտ ապագայում կհայտարարի Արմեն Սարգսյանին սատարելու մասին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan