«Հրապարակ». ՀՅԴ ԳՄ-ն կորոշի երեք նախարարների ճակատագիրը

«Հրապարակ». ՀՅԴ ԳՄ-ն կորոշի երեք նախարարների ճակատագիրը

«Ապրիլից առաջ այլ ընտրություններ էլ են սպասվում՝ մարտ ամսին, օրը դեռ որոշված չէ, ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն պատրաստվում է ընդհանուր ժողով անցկացնել, որի ժամանակ ներքին և արտաքին քաղաքական հարցեր քննարկելուց զատ կընտրեն նաև հայաստանյան ղեկավար կառույց՝ Գերագույն մարմին։ Այն վերընտրվում է 2 տարին մեկ։

Մեր տեղեկություններով՝ նոր մարմնում կլինեն փոփոխություններ։ Հենց ԳՄ-ն էլ կորոշի՝ շարունակելո՞ւ են ՀՅԴ 3 նախարարներն ապագա կառավարությունում աշխատել, թե՞ փոխարինվելու են նոր կուսակցականներով։

Ի դեպ, շաբաթ, կիրակի օրերին էլ ՀՅԴ հայաստանյան, Արցախի, որոշ եվրոպական երկրների կառույցները հերթական ժողովն են արել Երևանում, որի ժամանակ Բյուրոն հանդես է եկել հաշվետվությամբ, տարբեր հարցեր են քննարկել, պատասխանել ժամանած մոտ 25 ներկայացուցիչների հարցերին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում