«Փաստ»․ Ճանապարհատրանսպորտային վթարների հետևանքով զոհերի և վիրավորների թիվն աճել է

«Փաստ»․ Ճանապարհատրանսպորտային վթարների հետևանքով զոհերի և վիրավորների թիվն աճել է

«Փաստ»-ը, հղում անելով պաշտոնական տվյալներին, գրել է, որ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի և վիրավորների թիվը 2017թ. 2016թ. համեմատ աճել է: Օրեցօր ավելացող արագաչափերի, տեսախցիկների ֆոնին զոհերի թիվն աճել է 13–ով, տուժածներինը՝ 739–ով:

«Վարորդի ընկեր» ԻՀԿ համահիմնադիր Դավիթ Պեդանյանը թերթի հետ զրույցում նշել է, որ երթևեկությունը կառավարող սարքավորումները ոչ մի օգուտ չեն տալիս. «Վարորդները գալիս են, արագաչափի մոտ դանդաղեցնում արագությունը, իսկ հետո «ոտքը դնում գազին» ու շարունակում ճանապարհը: Իսկ տեսախցիկների առումով տուգանվող մեքենաների միջև անհավասարություն կա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում