AM | RU
USD
EUR
RUB

Բիզնես-հրեշտակները ներդրումներ կկատարեն գիտության և տեխնոլոգիաների հայաստանյան ստարտափերում

Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավելի բիզնես-հրեշտակները ներդրում կկատարեն գիտության և տեխնոլոգիաների ոլորտի հայաստանյան ստարտափերում: Փետրվարի 5-ին տրվեց Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում ներդրողների ոչ ֆորմալ (STAN) ցանցի գործունեության մեկնարկը:

Ցանցը համախմբել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Կիպրոսի 18 ձեռնարկատերերի, ովքեր պատրաստվում են ֆինանսական միջոցներից զատ ցուցաբերել նաև խորհրդատվական օժանդակություն, հանդես գալ որպես մենթոր և ուղղորդել անհրաժեշտ կապերի հաստատման հարցում: Ոչ ֆորմալ ցանցը ստեղծվել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) նախաձեռնությամբ: «Մենք ցանկանում ենք Հայաստանում ստեղծել մթնոլորտ, որտեղ գաղափար ունեցող երիտասարդ ձեռնարկատերը կգտնի ֆինանսավորում: Մենք կարող ենք նրանց օգնել ոչ միայն ֆինանսական միջոցներով, այլև մեր գիտելիքներով: Այդ 18 անձինք հարուստ փորձ ունեն ներդրումների, բանկային գործունեության և բիզնեսի մեջ»,-ասաց ցանցի (STAN) համահիմնադիր Իգոր Խալաթյանը:

Բիզնես-հրեշտակների ցանցի ուշադրության կենտրոնում կլինեն տվյալների գիտության, արհեստական բանականության և մեքենաների ուսուցման, կենսատեխնոլոգիաների, միկրոէլեկտրոնիկայի ուղղությունների ներքո գործող ստարտափերը: Բայց ինչպես պնդեց Իգոր Խալաթյանը՝ եթե լինեն գաղափարներ այլ ոլորտներից, որոնք հեռանկարային են, ևս կարող են ֆինանսավորում ակնկալել;

Ներդրողների ցանցի մեկ այլ համահիմնադրի՝ Ռուբեն Հարությունյանի խոսքով՝ բիզնես-հրեշտակները ներդրումները կատարում են ընկերության սկզբնական փուլերում, երբ հեռանկարային գաղափար ունեցող նորաստեղծ ընկերությունը բախվում է որոշակի մարտահրավերների: «Բանկերը դրանք չեն ֆինանսավորում, քանի որ նորաստեղծ ընկերությունները մեծ ռիսկայնության են, և չկան բավականաչափ ակտիվներ: Եվ հենց այստեղ է, որ անհրաժեշտ են հրեշտակները, ովքեր ներդրումներ կկատարեն այդ գաղափարների իրագործման համար: Մենք ոչ միայն գումար ենք ներդնում, այլև մեր գիտելիքն ու ժամանակը, կիսվում ենք մեր հաջողություններով, մեր փորձով»,-հավելեց բիզնես-հրեշտակը:

«Ֆասթ»-ի համահիմնադիր Արմեն Օրուջյանի խոսքով՝ տարեկան երեք-հինգ ձեռնարկատեր կստանա աջակցություն, հույս ունեն հետագա տարիներին այդ թիվը նշանակալիորեն մեծացնել:

Արթուր Ալավերդյանը, ով ևս բիզնես-հրեշտակ է և «Ֆասթ» հիմնադրամի համահիմնադիր, նշեց, որ այս նախաձեռնությամբ իրենք կնպաստեն գիտության և տեխնոլոգիաների զարգացմանը Հայաստանում, ինչը տնտեսական օգուտներ կբերի երկրին: «Ցանցը կօգնի ստարտափերին հեշտացնել իրենց զարգացման ուղին և դառնալ տնտեսության մի լուրջ մասնիկը: Հուսով եմ, որ մեր մեկնարկը հաջող կլինի, և ցանցը կընդլայնվի»,- ասաց Արթուր Ալավերդյանը:

Հրեշտակները ստարտափերի հետ աշխատանքի առումով կաշկանդված չեն լինի, գործընկերության ձևաչափը կընտրեն միասին: Բիզնես-հրեշտակները պնդում են, որ ստարտափերի հետ կաշխատեն այնքան ժամանակ, մինչև նրանք ձևավորվեն որպես ընկերություն, ինչից հետո կարող են դիմել ավելի մեծ վենչուրային հիմնադրամների:

Ցանցի գործունեության առաջին չորս տարվա համար տարեկան նվազագույն ներդրումը նախատեսվում է 10 հազար ԱՄՆ դոլար: Հինգերորդ տարուց սկսած տարեկան նվազագույն ներդրումը յուրաքանչյուր անդամի համար նախատեսվում է սահմանել 20 հազար ԱՄՆ դոլար:

Լրահոս
Ջրային տնտեսության պետական կոմիտեում քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերը Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ Ալիևի հայտարարություններին միջազգային հանրության լռությունը կարող է նոր լարվածության առիթ դառնալ. Տիգրան Աբրահամյան Ջերմուկն առաջիկայում կարող է մոտ 100 հազար զբոսաշրջիկ ընդունել. համայնքը շվեյցարացիների հետ զարգացման հեռանկարային պլան է մշակել Սիրիական Ղամիշլիում ահաբեկիչներն ավտոմեքենա են պայթեցրել. կան զոհեր և վիրավորներ Դիվանագետներն աշխատում են ԿԺԴՀ-ի միջուկային խնդրի լուծման վրա. Թիլերսոն ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 19 Իրանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ հանրապետությունը Պարսից ծոցում հեգեմոնիայի չի ձգտում Նախագահը Մյունխենում հանդիպում է ունեցել Բավարիայի երկրամասի առաջատար մի շարք ընկերությունների ղեկավարների հետ Մյունխենյան համաժողովը ապացուցեց, որ ՀՀ Նախագահի թիմը լավ է պատրաստվում նման համաժողովներին. Թևան Պողոսյան Քաղաքագետն առանձնացրել է Մյունխենում ՀՀ Նախագահի ելույթի կարևոր շեշտադրումները Ճիշտ արձագանք, ճիշտ տեղում. Դավիթ Բաբայանը՝ Մյունխենում ՀՀ Նախագահի ելույթի մասին Իրանի հարավում ավիավթարի արդյունքում կենդանի մնացածներ չկան Փետրվարի 20-23-ն սպասվում է առանց տեղումների եղանակ Մյունխենում ՀՀ Նախագահը հստակ ազդակ հղեց, որ Թուրքիան և Ադրբեջանը սպառնալիք են տարածաշրջանի համար. Շարմազանով ՀՀ Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանին Տոկիոյում և Երևանում դեսպանությունների հիմնումը նոր լիցք է հաղորդել տարբեր բնագավառներում հայ-ճապոնական համագործակցությանը Նախագահ Սարգսյանը Մյունխենում իր ելույթում շեշտադրել է ՀՀ արտաքին և անվտանգության քաղաքականության կարևորագույն հարցերը ՀՀ ԱԳ նախարարը Եգիպտոսի իր գործընկերոջ հետ կարևորել են միջազգային հարթակներում փոխգործակցության ընդլայնումը ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Սուրեն Կարայանն ընդունել է Ճապոնիայի արգործնախարարության պատվիրակությանը Արցախյան շարժման մասնակիցները հանդիպել են ՊԲ զինծառայողների հետ Երևանում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրևներ Անցած շաբաթ Ադրբեջանը առաջնագծում հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ Մեքսիկայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Նախագահը աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն Օրենքը նորակառույց շենքերի անվտանգությունը սահմանում, իսկ կատարումը թողնում է կառուցապատողների խղճին «168 Ժամ». Նորատ Տեր Գրիգորյանց. «Ադրբեջանը կարող է հարձակվել ցանկացած պահի» «Ժողովուրդ». Երևանի կամուրջների ցանցապատելու մասին խոստումը անկատար է մնացել «Ժողովուրդ». Ինչո՞ւ չէր լուծվում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կոյուղու հարցը «Հրապարակ». Բարձրագույն դատական խորհրդի ընտրություններում քանի անդամ կառաջադրվի ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 17 Հայաստանում կներդրվի բժշկական համակարգի հաշտարարի ինստիտուտը Դավիթ Լոքյանը ՀՀ Նախագահին զեկուցել է հանձնարարականների կատարման ընթացքի մասին Հայաստանը ներկայացված է Նյուրբերգում անցկացվող օրգանական սննդի առաջատար BIOFACH ցուցահանդեսում Տարոն Մարգարյանը կոչ է արել վերականգնել Շենգավիթ վարչական շրջանի արդյունաբերական ներուժը Հայաստանից արտահանվել է 9843 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն ԱԺ-ն մերժեց Հարկային օրենսգրքում փոփոխությունների «Ելք»-ի նախագիծը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan