Times.am | Ադրբեջանում արտահերթ ընտրություններ անցկացնելու պատճառները տարբեր են՝ տեխնիկականից մինչեւ սոցիալ-տնտեսական
AM | RU
USD
EUR
RUB

Ադրբեջանում արտահերթ ընտրություններ անցկացնելու պատճառները տարբեր են՝ տեխնիկականից մինչեւ սոցիալ-տնտեսական

 
 

Ըստ առաջ քաշված վարկածների՝ Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու պատճառները տեխնիկական են: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեկովան:

«Փորձագետները Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մի քանի տեսակետներ են առաջ բերում, որոնցից մեկի համաձայն` Ադրբեջանում այս տարի հանրապետության 100-ամյակն են տոնելու և ըստ պաշտոնական վարկածի` ընտրությունները կարող են խանգարել տոնակատարությունների անցկացմանը»,-նշեց նա:

Անժելա Էլիբեկովայի խոսքով՝ մյուս վարկածը կարող է լինել այն, որ նախագահական աշխատակազմի համար ավելի հարմար է տարեսկզբից սկսել պաշտոնավարել:

«Վարկածները տրամաբանական են, սակայն դրանք իրականությանը չեն համապատասխանում, քանի որ Ադրբեջանում շատ անգամ են ընտրությունների տարիներին խոշոր միջոցառումներ անցկացվել, սակայն դրանք ոչ մի կերպ չեն խանգարել: Հիմնական վարկածներից խոսելիս պետք է նշել նաև ընդդիմությանը խաղից դուրս թողնելը, որովհետև ընդդիմությունը նախապես տեղյակ էր, որ ընտրությունները հոկտեմբերի 17-ին են անցկացվելու, պատրաստվում ու կենտրոնացնում էր իր ուժերը՝ իմանալով, որ դեռ կես տարի կա՝ ըստ պատշաճի ներկայանալու համար, բայց այժմ նրանք հայտնվել են նման իրավիճակում»,- ասաց ադրբեջանագետը:

Նա ներկայացրեց վարկածներ՝ կապված ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ, քանի որ հաճախ է առաջ բերվում այն հարցը, որ ընտրությունների տարիներին դժվար է վարել բանակցային գործընթաց երկու կողմերի՝ ներքաղաքական հարցերով զբաղված լինելու պատճառով:

«Այդ առումով ավելի հարմար է, երբ ընտրական գործընթացը երկու երկրներում էլ միեւնույն ժամանակահատվածում է անցկացվում»,-նշեց Անժելա Էլիբեկովան՝ չբացառելով նաեւ այն, որ ընտրություններից առաջ որոշակի տնտեսական խնդիրների պատճառով ստեղծվել էր բացասական պատկեր Ալիևի իշխանության համար, եւ այս կերպ նրանք փորձում են խուսափել իրավիճակի կրկնությունից:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով երկրում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն 2018 թվականի ապրիլի 11-ին՝ հոկտեմբերի 17-ի փոխարեն:

Լրահոս
Էդվարդ Նալբանդյան. «Հողերի հանձնման մասին խոսակցությունները սին են և մոլորեցնող» 6 ամսում երկիրը լքել է 51 հազար ՀՀ քաղաքացի, որից միայն ապրիլ-հունիսին` 48 հազար «Չէ, Դուք այս 100 օրվա ընթացքում վարչապետ այդպես էլ չդարձաք. Անգամ շարքային». Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին Լուկաշենկոն Բելառուսի վարչապետ է նշանակել Սերգեյ Ռումասին Կյանքից հեռացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան մտադիր չէ տնտեսական ճնշումների հետևանքով փոխել ընտրված կուրսը Գեղարքունիքի մարզպետը ծանոթացավ մարզում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին Մեկ շաբաթում հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 170 անգամ ԿԸՀ-ն մանրամասնել է Երևանի ավագանու ընտրությունների քարոզչական վահանակների տեղադրման կարգը Լեհաստանում ավտոբուսի շրջվելու հետևանքով զոհվել է երեք մարդ Բակո Սահակյանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ քննարկել է բանակաշինության ոլորտում համագործակցության հարցեր Չփորձեք մատ թափ տալ պատգամավորների վրա. Աժ փոխնախագահը՝ Փաշինյանին Թուրքիան արդիականացված տանկեր է կուտակել Սիրիայի սահմանին Հանրահավաքը Հանրապետության Հրապարակում. ուղիղ ԱԱԾ-ն չեզոքացրել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կայցելի Հայաստան ՀՀԿ-ում Քոչարյանի հետ համագործակցության տրամադրությունները «դրական են». Շարմազանով «Հակառակորդի ձախողված հարձակման փորձերը ցույց են տալիս ՊԲ-ի պատրաստվածության բարձր աստիճանը». Դավիթ Բաբայան Եղանակը ցրտելու է Ժամկետային զինծառայողներն արդեն ունեն բջջային հեռախոսներից օգտվելու հնարավորություն՝ ըստ կանոնակարգի. Արծրուն Հովհաննիսյան Մանվել Գրիգորյանի կալանքը երկարացվել է երկու ամսով ՊԲ դիրքապահները կանխել են հակառակորդի 15 հոգանոց խմբի հարձակման փորձը Պետդեպում նշել են Թրամփի՝ Իրանի հետ երկխոսության մեջ մտնելու պայմանները Չինական Psearcher պարբերականը Հայաստանի մասին հատուկ թողարկում է պատրաստել Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանը հատած Գվինեայի քաղաքացու Հայ բարերարները շարունակում են աջակցել Արցախի զարգացմանը Կասպից «սահմանադրություն». ի՞նչն է մտահոգում Հայաստանին 100 օրում մենք լուծել ենք մեր հիմնական խնդիրը. վարչապետ Անահիտ Ֆարմանյանի մեղադրանքը և նրան կալանավորելու որոշումը իրավական հիմքեր չունեն. Փաստաբանների հայտարարությունը Մարտի 1-ի գործով հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը. ՀՔԾ պետ Պատրաստվում ենք ապահովել ՀՀ-ի կողմից Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման լավագույն որակը. Զոհրաբ Մնացականյան Կառավարությունը կրճատեց Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը Ռոբերտ Մակարյանն ազատվել է գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնից ՀՀ նախագահի հրամանագրով Նորայր Յոլչյանն ազատվել է ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից Յուրի Խաչատուրովը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է. պաշտպան Ինձ հետապնդելու միակ պատճառը ազգանունս է, որով միայն հպարտանում եմ. Անահիտ Ֆարմանյան ՀՀ նախագահը Օլեգ Եսայանին հետ է կանչել Բելառուսում Հայաստանի դեսպանի պաշտոնից ՀԱՊԿ բարձրագույն մարմնում Հայաստանը կներկայացնի վարչապետը Ոստիկանությանը հայտնի է կառավարության 3-րդ մասնաշենքում ռումբի մասին ահազանգողի ինքնությունը Կառավարության 3-րդ մասնաշենքից աշխատակիցներին տարհանել են ռումբի մասին ահազանգից հետո. ԱԻՆ-ը վտանգավոր ոչինչ չի հայտնաբերել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan