«Առավոտ»․ Շարմազանով. Հերթական անգամ համոզվեցի, որ Սերժ Սարգսյանը ճիշտ քաղաքականություն է վարում
14/02/2018 09:54
Նմանատիպ
Երբ հանդիպեցի Արմեն Սարգսյանին, ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ նախագահ Սերժ Սարգսյանի ընտրությունը և առաջարկությունը շատ ճիշտ է: Հերթական անգամ համոզվեցի, որ Սերժ Սարգսյանը ճիշտ քաղաքականություն է վարում: «Առավոտ» թերթի հետ զրույցում, անդրադառնալով նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը, նշել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Մենք գտնում ենք, որ ՀՀ 4-րդ նախագահի թեկնածուն համապատասխանում է այն չափորոշիչներին, որոնք դրված են բարեփոխված Սահմանադրության մեջ»,- նշել է Շարմազանովն ու հավելել, որ ՀՀԿ-ն իր առաջարկություններով չի կաշկանդելու 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին ապագա գործունեությունը:
Զրույցի մանրամասները թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում