Քննարկվել են ՀՀ ԱԺ-ի ևւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի աշխատակազմերի համագործակցությանն առնչվող հարցեր

Քննարկվել են ՀՀ ԱԺ-ի ևւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի աշխատակազմերի համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը Մոսկվայում աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Մարտինովի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, կողմերն անդրադարձել են խորհրդարանական գործունեության ապահովմանն ուղղված աշխատանքներին, կարեւորել աշխատակազմերի մակարդակով փորձի փոխանակումը, այդ թվում վերլուծական եւ օրենսդրական հարցերում:

Սերգեյ Մարտինովը գործընկերոջը ներկայացրել է հանրային իրազեկման աշխատանքների կազմակերպման գործընթացը եւ Դաշնության խորհրդի հեռուստաալիքի գործունեությունը:

Զրուցակիցները քննարկել են նաեւ Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիայի շրջանակում փոխգործակցության հարցեր, անդրադարձել միջխորհրդարանական հարթակներում երկու երկրների խորհրդարանների արդյունավետ համագործակցությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում