«Ժողովուրդ». Ինչո՞ւ չէր լուծվում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կոյուղու հարցը

«Ժողովուրդ». Ինչո՞ւ չէր լուծվում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կոյուղու հարցը

«Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի պատճառը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հարող տարածքում ստեղծված հակասանիտարական վիճակն էր: Միջադեպից հետո Էրեբունու թաղապետ Դավիթ Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասել էր, թե իրենք խնդիրը կարգավորելու հարցով բազմիցս դիմել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ղեկավարությանը:

Երեկ «Ժողովուրդ»-ը ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ռաֆայել Հովհաննիսյանին (որն, ի դեպ, մինչ այս, 13 տարի է` ՔԿԾ պետի տեղակալն էր) հարցրել է՝ ինչո՞ւ այս ընթացքում «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ղեկավարությունն այդպես էլ չի փորձել կարգավորել խնդիրը:

«Ես տեղակալ եղել եմ ուրիշ գծով, տնտեսական գծով տեղակալը ես չեմ եղել: Դա իմ ֆունկցիաների մեջ չէր մտնում, որ մանրամասները ես իմանայի: Սա պայմանավորված աշխատանք էր, որը կատարվեց»,-արդարացել է նա:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում