AM | RU
USD
EUR
RUB

Իրանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ հանրապետությունը Պարսից ծոցում հեգեմոնիայի չի ձգտում

 
 

Թեհրանը հանդես է գալիս Պարսից ծոցում անվտանգության ամրապնդման օգտին և չի ձգտում այդ տարածաշրջանում հեգեմոնիայի։ Այս մասին փետրվարի 18-ին, Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։

«Իրանը հավատում է, որ Պարսից ծոցի տարածաշրջանում անվտանգությունը պահանջում է նոր ճարտարապետություն, մենք պետք է աշխատենք տարածաշրջանն ամրապնդելու ուղղությամբ, այլ ոչ թե պարզապես աջակցենք ավելի ուժեղներին։ Մենք չենք ուզում հեգեմոն դառնալ։ Հեգեմոնների դարաշրջանն արդեն ավարտվել է»,- ասել է նա։

Զարիֆի խոսքով՝ «անհրաժեշտ է հարգել տարածաշրջանի բոլոր կողմերի շահերը, դա կայունության նախադրյալ է»։ «Պետք է սկսել երկխոսություն, այլ ոչ թե ճգնաժամի առկայության տպավորություն ստեղծել»,- նշել է Զարիֆը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, նախարարը նաև հայտնել է, որ Պարսից ծոցի երկրները պետք է վստահության ամրապնդման միջոցներ ձեռնարկեն, որոնք այնուհետև կարող են հանգեցնել չհարձակման մասին համաձայնագրի կնքման։ «Մենք հասկանում ենք, որ մեզ անհրաժեշտ են տարածաշրջանում վստահության ամրապնդման միջոցներ՝ համատեղ ռազմական այցերից մինչև զորավարժությունների անցկացման մասին ծանուցելը, սպառազինության և զենքի գնման բնագավառում թափանցիկության միջոցներից մինչև ռազմական ծախսերի կրճատում»,- ասել է նա։ «Այս ամենը կարող է արդյունքում հանգեցնել, և ես հուսով եմ, որ դա տեղի կունենա ոչ շատ մեծ հեռանկարում, չհարձակման մասին տարածաշրջանային համաձայնագրի»,- նշել է Զարիֆը։

«Մենք կարող ենք սկսել ավելի պարզ հարցերից՝ տուրիզմից, համատեղ ներդրումներից կամ էլ նույնիսկ համատեղ նպատակային խմբերից, օրինակ, միջուկային անվտանգության ապահովման գծով, ներառյալ՝ շրջակա միջավայրի աղտոտման հարցերը։ Դա կարող է ներառել աղետների հետևանքների վերացումը»,- կարծում է նա։

«Ես Պարսից ծոցի տարածաշրջանում իմ գործընկերներին կոչ եմ անում միանալ Իրանին այս առաջարկի իրականացման առումով»,- շեշտել է ԱԳՆ ղեկավարը։

Զարիֆը գտնում է, որ հավաքական ջանքերն անհրաժեշտ են Պարսից ծոցի տարածաշրջանում խաղաղությանը հասնելու համար, այլապես իրավիճակը կվերաճի քաոսի ամբողջ աշխարհում։

«Ցանկանում եմ ընդգծել, որ եթե չլինեն Պարսից ծոցում խաղաղության գծով հավաքական ջանքեր, ապա կարող է քաոս սկսվել և ավելի վատ։ Այդ քաոսը փոխկապակցված աշխարհում շատ արագ կվերաճի քաոսի ամբողջ աշխարհում»,- ասել է Զարիֆը։

Լրահոս
Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է ԵԽԽՎ-ն մտահոգություն հայտնեց ՀՀ ընտրություններում տեղ գտած ատելության հռետորաբանության վերաբերյալ Մեղրիի մաքսակետում կանխվել է թմրամիջոցների ներկրման հերթական փորձը «168 Ժամ». «Թաթան մերն ա, Թաթային ձեռք չտաք…» «Փաստ». Ի՞նչ անել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի հետ «Ժամանակ». Ահազանգ. Սևանա լիճը շարունակում է դատարկվել «Ժողովուրդ». Առողջապահության նախարարի՝ ԵՊԲՀ խորհրդի նախագահի թեկնածուն 7 կողմ ձայնով չի ընտրվել «Ժամանակ». Պարգևատրումները հրահանգավորված է եղել կառավարությունից «Իրատես». Փոփոխություններ տեղի կունենան ոստիկանությունում, ԱԱԽ կառույցի և ԿԸՀ համակարգերում «Ժողովուրդ». Որոնք են լինելու առաջիկայում օպտիմալացվող նախարարությունները «Հրապարակ». Հետաքրքիր զարգացումներ են սպասվում ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանում «Ժամանակ». Ո՞վ կնշանակվի ՀՀ ոստիկանապետ «Հրապարակ». Վանեցյանի քենակալը նոր կառավարության անդամ չնշանակվեց ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 22 Երևանի քաղաքապետը հրաժարականի դիմում չի գրել Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձի օժանդակությամբ կազմակերպված հանցավոր մեխանիզմ Զոհրաբ Մնացականյանը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է ԱՄԷ-ի դեսպանին Հայաստանի դեսպանը հավատարմագրերն է հանձնել Բելառուսի նախագահին Եթե պատրաստ եք ձեր քայլը կատարել, եկեք Հայաստան, հարստացեք և հարստացրեք ուրիշներին. Փաշինյան Միացյալ Թագավորությունը վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի նախագահին Գերմանիան ռեկորդային թվով միգրանտների է արտաքսել ԵՄ այլ երկրներ Արթուր Գրիգորյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից Հայաստանում հեղուկ գազի դեֆիցիտ է ԵԽԽՎ-ն փոխնախագահներ է ընտրել Պետնախարարն այցելել է Քաշաթաղի շրջանի հյուսիսային թև Ռոբերտ Քոչարյանի կալանքն այլընտրանքային խափանման միջոցը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը մերժվել է Արտախորհրդարանական ընդդիմությունը կարող է ուժեղանալ ու ազդել պրոցեսների վրա. Տիգրան Քոչարյան Չինաստանի տնտեսությունն աշխարհում երկրորդն է Երիտասարդը մուտք է գործել «ՍԱՍ» սուպերմարկետ և զենքի սպառնալիքով գումար պահանջել Մեյը կարող է ԵՄ-ի հետ գործարքից հանել Իռլանդիայի հետ սահմանին վերաբերող դրույթը. Sky News Ռուսաստանը չի մասնակցի Վարշավայում Մերձավոր Արեւելքի շուրջ կազմակերպվող հանդիպմանը Էդուարդ Շարմազանով.«Հերիք չի՞ աճպարարությամբ զբաղվեք, մինչեւ ե՞րբ եք մանիպուլյացիա անելու» «Լուսավոր Հայաստանը» շրջանառության մեջ է դրել 3 օրենսդրական նախագիծ Հայաստանը Բելառուսի համար եղել և մնում է հուսալի գործընկեր. Ալեքսանդր Լուկաշենկո Մինսկը պատրաստ է գործակցել Արեւմուտքի եւ Արեւելքի հետ. Լուկաշենկո Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով Վահան Արծրունին ընտրվեց բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մեկնարկող ԵԽԽՎ նստաշրջանին Հայաստանը կմասնակցի պատվիրակության նոր կազմով Էրդողանը և Թրամփը պայմանավորվել են արագացնել Սիրիայի հարցով բանակցությունները
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan