«Ժամանակ». Փոխվարչապետի հարմար թեկնածուները
21/02/2018 09:54
Նմանատիպ
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վերջին շրջանում «Ծառուկյան» դաշինքի ղեկավար և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մոտ «սեռի կարդինալի» դերում են Վերահսկիչ պալատի նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանը և գործարար Խաչատուր Սուքիասյանը:
«Վերջիններս հույս ունեն, որ «Ծառուկյան» դաշինքը մաս կկազմի նոր ձևավորվելիք կառավարությանը, և այդ ժամանակ կառաջանա դաշինքից փոխվարչապետ առաջադրելու խնդիր: Թե՛ Զաքարյանը, թե՛ Սուքիասյանը իրենց համարում են փոխվարչապետի հարմար թեկնածուներ։ Երկուսն էլ իրենց գլխավոր խնդիրն են համարում Գագիկ Ծառուկյանին «պաշտպանել» անցանկալի անձանցից և ինֆորմացիոն հոսքերից։ Ուշագրավ է, որ դա նրանց հաջողվում է»,- գրում է թերթը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում