AM | RU
USD
EUR
RUB

Տնտեսագետը կոնցեպտուալ նոր իրադրություն է համարում ՀՀ Նախագահի կողմից տնտեսական աճի ներառական լինելու մասին շեշտադրումը

 
 

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը կոնցեպտուալ նոր իրադրություն է համարում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այն շեշտադրումը, որ տնտեսական աճը պետք է ներառական լինի և ազդեցություն ունենա յուրաքանչյուր քաղաքացու վրա: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը նշեց, որ այս պայմաններում ՀՀ կառավարությունն իր գործունեությունն ուղղելու է բնակչության բարեկեցության բարձրացմանը, որի համար պետք է գտնվեն բավարար մեխանիզմներ: «Շատ հստակ էր ՀՀ Նախագահի ձևակերպած խնդիրը, որ տնտեսական աճն ի վերջո պետք է նպաստի տնտեսական զարգացմանը, իսկ դրա բաղադրիչներից մեկն այն է, որ հասարակության յուրաքանչուր անդամ իր մաշկի վրա զգա, որ այդ աճն արձանագրվել է»,-ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ եկամուտների գերբևեռացման պայմաններում տնտեսական աճի ազդեցությունը հասարակության տարբեր շերտերի վրա միանշանակ չի բնութագրվում: Մյուս կողմից` նախորդ երկու տասնամյակների երերուն տնտեսական աճն ու 2009-ին ընդհուպ մինչև 14 տոկոս անկումը զգալի կորուստների են բերել տնտեսության ներուժի գործադրման իմաստով:

Հայկ Սարգսյանը տնտեսական աճի ներառականության ապահովումը տեսնում է բյուջեից սնվող հատվածի` կենսաթոշակառուների, պետական աշխատողների եկամուտների ավելացման մեջ: Դրան զուգահեռ պետք է նաև մասնավոր հատվածը կարողանա վարձու աշխատողների խնդիրը համաչափ լուծել:

Անդրադառնալով այն հարցադրմանը, որ ընթացիկ տարվա բյուջեով նախատեսված չէ սոցիալական ծախսերի ավելացում, ինչպե՞ս հնարավոր կլինի ապահովել տնտեսական աճի ներառականությունը, Հայկ Սարգսյանը նշեց, որ տնտեսական զարգացումը բերում է հնարավորությունների ավելացման, որի պայմաններում յուրաքանչյուրը կարող է գուցե ոչ բյուջեից, բայց եկամուտների աճ ունենալ: «Ես կարծում եմ, որ զարգացման այդ դրվածքը` ներդրումների ճանապարհով արդյունքի ավելացումը, որը կբերի բյուջեի միջոցների ավելացման, առաջացած խնդիրները լուծելի կդարձնի առաջիկա տարիներին: Ի դեպ, դրա այլընտրանքը չկա, ներդրումները պետք է լինեն անընդհատ և ցանկալի է` ՀՆԱ-ի առնվազն մեկ հինգերորդի չափով»,-ավելացրեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսորը:

Հայկ Սարգսյանի համոզմամբ` այո, հայտարարվածի պես մինչև 1 միլիարդ դոլարի ներդրումներ եղել են ՀՀ տնտեսությունում նախորդ տարի, բայց արդյո՞ք դա բավարար է. նրա կարծիքով` ոչ: «Մեր ներդրումները պետք է ընդհուպ մինչև երկու անգամ գերազացնեն պլանավորված շեմը, որպեսզի ունենանք այդ նույն 7 տոկոս և ավելի տնտեսական աճը: Եթե այդ տնտեսական աճը մի քանի տարիներին շարունակական լինի, շատ խնդիրներ կլուծվեն: Երբ բազան փոխվում է, այդ 7 տոկոսը նոր շեմ է դառնում ավելի մեծ հնարավորությունների համար: Իսկ այդ հնարավորություններն, ինչպես նշեցի, կան»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 27-ին խորհրդակցություն է անցկացրել հանրապետության սոցիալ-տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ` քննարկելու և ամփոփելու 2017թ. ՀՀ սոցիալ-տնտեսական ոլորտի արդյունքները: Նա ուշադրությունն է հրավիրել տնտեսական աճի ներառականության վրա, շեշտելով, որ տնտեսական աճի արդյունքները պետք է հասանելի լինեն հանրության բոլոր շերտերի և հատկապես՝ սոցիալապես խոցելի խավերի համար:

Լրահոս
ԱԺ բոլոր խմբակցությունները պատրաստ են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ բանակցությունների Աշխատանքային այցով Հայաստանում էր Բելառուսի զինված ուժերի պատվիրակությունը Էդուարդ Շարմազանովը Բելառուսի խորհրդարանում բարձրացրել է Ադրբեջանին զենք վաճառելու հարցը Իրանի նավթի նախարար. ԱՄՆ-ին չի հաջողվի աշխարհի շուկաներից դուրս մղել իրանական նավթը Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Կիևյան և Սեբաստիայի փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում Մխիթարյանը գրեթե վերականգնվել է վնասվածքից Ռուսաստանը Սիրիային C-300-ներ է վաճառելու Արցախն անկախության նույնքան իրավունք ունի, որքան Հայաստանը, Բելառուսը եւ Ադրբեջանը. Էդուարդ Շարմազանովը՝ Մինսկում ԿԸՀ-ն կհրապարակի ընտրողների ստորագրված ցուցակները Նյու Յորքում սեպտեմբերի 26-ին տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է բաղկացած լինի քսան մշտական անդամներից. Էրդողան Ժամանակավորապես դադարեցվել է հանրապետության գազամատակարարումը Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներին Ադրբեջանում ցեխի հրաբուխ է ժայթքել «Իմ քայլը» դաշինքը 81.06%-ով հաղթանակ տարավ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ԿԸՀ-ն ներկայացրեց ընտրությանը մասնակցող ուժերի հայտարարագրած ու ծախսած գումարների նախնական հաշվետվությունը Ժամը 14:00-ի դրությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է 201.268 հազար մարդ Հակառակորդի կրակոցից զոհված Արցախ Հովսեփյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով ԿԸՀ-ն 3 ժամ պարբերականությամբ կտեղեկացնի քվեարկության մասնակցության մասին Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 23 Մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների օրը Քննչական կոմիտեիում արագ արձագանքման աշխատանքային խումբ կգործի Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել ԻՊ-ն ստանձնել է Իրանում ահաբեկչության պատասխանատվությունը Չինաստանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին Իրանում ռազմական շքերթի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 24-ի Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին Արթուր Վանեցյանն անսպասելի է համարում Վարդան Մինասյանի հրաժարականը Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 250 անգամ Արթուր Վանեցյանն ընտրվեց ՀՖՖ նախագահի պաշտոնում. 16 տարի անց ֆեդերացիան այլ ղեկավար կունենա Բակո Սահակյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, շփվել այնտեղ ապաքինվող զինծառայողների հետ Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ կընտրեն Թրամփը հետաձգել է «ռուսական գործի» հետ կապված նյութերի հրապարակումը Հայաստանը դեմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը փոխելուն. Զոհրաբ Մնացականյան Ավագանու ընտրություններով պայմանավորված մայրաքաղաքի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր նստավայրերում սահմանվել է հերթապահություն Դոնալդ Թրամփը ներկայացրել է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուին «Հրապարակ». Ծառուկյանի թիմում Փաշինյանին «շանտաժ» են անում և միաժամանակ եռանդուն պատրաստվում են ընտրություններին «Հրապարակ». Աննա Հակոբյանն ու Արփինե Հովհաննիսյանը Պիտեր են մեկնել տարբեր ինքնաթիռներով
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan