AM | RU
USD
EUR
RUB

«Հայաստանի արդարադատության» և «մարդու իրավունքների պաշտպանության» ողջ «պերճանքն» ու թշվառությունը

 
 

Խոսքի ուժը՝ իբրև ամոքիչ և կամ ոչնչացնող, քննարկվել է դեռ հին ժամանակներից։ Շատերը կհիշեն լեզվի մասին Եզովպոսի հայտնի առակը... Շատերը, պատեհ -անպատեհ նույնիսկ կցիտեն դա, բայց, ավա՜ղ, փորձը ցույց է տալիս, որ հաճախ է անտեսվում խոսքի ավերիչ ուժը։ ...Եւ վեհ արժեքների մասին պարբերաբար ճամարտակողները, իրենք են հաճախ խախտում «իրենց իսկ քարոզած սկզբունքները»...

Տեղական մամուլը պարբերաբար ողողովում է մարդու իրավունքների, ազատությունների, արժանապատվության ոտնահարման վերաբերյալ լուրերով։ Դատապարտում են կանանց դեմ բռնությունը, ծաղրը... ։ Հաճախ ենք կարդում, թե ինչպես է այս կամ այն դատական հայցը վճռվել պետության դեմ՝ «անձի արժանապատվությունը և ազատությունները ոտնահարելու թեմայով պայմանավորված»։

Բավական է երկրում դրվի հոգեւորսությունն արգելող օրենքի անհրաժեշտությունը և որոշ դեսպանատների, ՀԿ-ների և «լրատվականների» «խոռը» «սիմֆոնիկ ներդաշնակությամբ» մի այնպիսի աղմուկ-աղաղակ կբարձրացնի, որ ավելորդ գլխացավանքից խուսափելու համար, որոշ պատգամավորներ հանդես կգան անգամ տարատեսակ կրոնական կառույցներին երկրի պաշտպանության գործին չմասնակցելու արտոնություններ տրամադրելու «օրինական նախագծերով»։ Առնվազն մտահոգիչ է, թե ինչ սկզբունքով պետք է մարդկանց մի, խումբ իրենց կյանքը վտանգելով, միակողմանի պաշտպանի մեկ այլ խմբի անվտանգությունը՝ զուտ վերջինիս «կրոնական քմահաճույքներից» ելնելով։ Էլ առավել տարօրինակ է՝ պատերազմական իրավիճակում գտնվող երկրում զենք չվերցնելու և չծառայելու ազատ պրոպագանդան հանդուրժելը, էլ չեմ ասում՝ պետությանը պարտավորեցնելը, որ քաղաքացիների (այդ թվում՝ ծառայողների հարազատների) վճարած հարկերից տուգանքներ մուծի ծառայությունից խուսափածների «խոցված արժանապատվության դիմաց»....

Հարց է առաջանում, չե՞ն խախտվում արդյոք ժամկետային զինծառայողների իրավունքները, որոնք ամենևին էլ պարտավոր չեն պաշտպանել ինչ-որ խմբի, որը ոչ միայն չի ցանկանում մասնակցել պետության անվտանգության պաշտպանության գործին, այլև ակտիվ քարոզ է վարում՝ դրա դեմ։

Ցավոք, երկակիության այս ստանդարտները միակը չեն։ «Կանանց իրավունքների պաշտպանության», տարբեր խոցելի խմբերի իրավուքների, հավասար հնարավորությունների ապահովման, տարատեսակ փոքրամասնությունների նկատմամբ տոլեռանտության քարոզներով հանդես եկող կազմակերպություններից և անհատներրից շատերը, տարօրինակ կերպով աչք են փակում, երբ հեռուստատեսությամբ ծաղր ու ծանակի են ենթարկվում, ասենք, ազգային ավանդական արժեքները կամ ավանդական ընտանիքի հայկական մոդելը։ Մի պահ ենթադրենք, որ ազգայինն ու ավանդականը այդ կառույցների գլխավոր թիրախն ու թշնամին են (որքան էլ բաց տեքստով չխոստովանեն դա)... Բայց առնվազն տարօրինակ է այդ կառույցների լռությունը, երբ հեռուստատեսությամբ ծաղր ու ծանակի են ենթարկվում քրեակատարողական հիմնարկներում գտնվող կանայք... (ԿԱՆԱՅՔ՝ որոնց իրավունքների պաշտպանությամբ պարբերաբար հանդես են գալիս, միջոցառումներ կազմակերպում, օրենսդրական «բարեփոխումներ» անում վերոհիշյալ խմբերը):

Նախ կցանկանայի հիշեցնել, որ 06.12.2015թ.-ին ընդունված Հայաստանի Հանապետության փոփոխված Սահմանադրությամբ մարդը (թե՛ կին, և թե՛ այր) և նրա արժանապատվությունը բարձրագույն արժեքներ են, իսկ «ձերբակալված, կալանավորված եւ ազատազրկված անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի եւ արժանապատվության հարգման իրավունք» .

ԳԼՈՒԽ 1

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 3. Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները եւ ազատությունները բարձրագույն արժեքներ են:

Պետությունն ապահովում է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան:

Պետությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով եւ ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:

ԳԼՈՒԽ 2

ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 17. Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների, ինչպես նաեւ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի։ Ձերբակալված, կալանավորված եւ ազատազրկված անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի եւ արժանապատվության հարգման իրավունք:

Մարդուն չի կարելի առանց իր համաձայնության ենթարկել գիտական, բժշկական եւ այլ փորձերի։

Մի կողմ թողնենք, այն, որ արդարադատության նախարարը առանց ամաչելու (կամ ամաչելով) կարող է ասել, թե սահմանադրության դրույթի նկատմամբ ունի իր մեկնաբանությունը, կամ որ որևէ կետ (սևով սպիտակի վրա գրված) կարելի է հասկանալ՝ ըստ իր կարծիքի (այլ ոչ՝ ըստ էության)։ Վաղուց արդեն, և, հատկապես, «ընտանեկան բռնություն» հորջորջվող օրենքի շուրջ նախարարության և դրան հարակից օբյեկտների և սուբյեկտների կազմակերպած «թատերական ներկայացումներից» պարզ է, որ ոչ միայն սահմանադրությունը, այլև առկա փաստերը, «վիճակագրությունները» և այլ հանգամանքներ, տարբեր (ընդհուպ՝ փոխնախարարների, նախարարների) մակարդակի պաշտոնյաների կողմից կարող են «մեկնաբանվել» ըստ իրենց հայեցողության՝ այս կամ այն օրենքն անցկացնելու կամ որևէ կոնկրետ առաջադրանք կատարելու պատրվակով։ Բնականաբար, եթե երկրում արդարադատության նախարարն է ըստ իր կարծիքի պարզաբանում և ուղղորդում՝ ինչպես պետք է հասկանալ սահմանադրությունը, դրանով իսկ հաստատելով, որ կան տարընկալման ռիսկեր, ապա օրինաչափ են միջազգային դատարանների կողմից պետության դեմ պարբերաբար վճռվող դատավարությունների ելքերը։

Սակայն, եթե տեղական նշանակության չինովնիկների վարքը կարելի է ինչ-որ կերպ «ըմբռնել», երբ «բռնության», և հատկապես՝ «ընտանեկան բռնության», «հոգեբանական բռնության» «դեմ» «անողոք պայքար մղող պետության» մեջ, պետական բարձր պարգևի է արժանանում ընտանիքներում (և ոչ միայն) բռնության տեսարանների անսպառ քանակ ապահովող սցենարիստը, ապա, առնվազն անհասկանալի է՝ «կանանց իրավունքների համար անհանդուրժող պայքար մղող» տարատեսակ դեսպանատների, ՀԿ-ների լուռ հանդուրժողականությունը, երբ հանրային հեռուստատեսությամբ ծաղր ու ծանակի են ենթարկվում խոցելի խմբի ներկայացուցիչներ։

Իհարկե, առնվազն միամտություն կլինի կարծել, թե պետությանը տուգանքներ վճարել պարտադրող, և տարատեսակ «փոքրամասնությունների թեմայով» պատեհ-անպատեհ ճնշումներ գործադրող այդ սուբյեկտներն ու օբյեկտները, հանկարծ, որոշել են անսալ սեփական կանոնադրությանը, և չխառնվել պետության ներքին գործերին։

Առավել տրամաբանական կլինի այն վարկածը, որ, ասենք, սովորության համաձայն ՄԻՊ-ը (մարդու իրավունքների պաշտպան), «չտեսնելու է տալիս ոչ արտոնյալ կամ վերադասից չխրախուսվող թեմաները», ինչպես օրինակ, լուռ համաձայնությամբ կարողէ հանդուրժել, երբ իր ներկայությա՛մբ անգամ սահմանափակվում է մարդու ազատ խոսքի իրավունքը՝ նույն նախարարության հրավիրած հանրային քննարկման ժամանակ...

Եւ ակամայից հարց է առաջանում. իսկ որտե՞ղ են հրապարակներում «կանանց իրավունքների պաշտպանության համար պարող» «դիլիջանական դպրոցի սաները»՝ իրենց վերադասներով, ԱԺ-ի ամբիոններից ելույթ ունեցող «թումոականները», քաղաքապետարանի մոտ «ինքնաբուխ ակցիաներ» կազմակերպող ՀԿ-ները, դեսպանատները, մեծ և մանր տրամաչափի քաղ. գործիչները, կոկորդ պատռող «լրագրողները», գետնանցումներում ֆոտոսեսիաներ կազմակերպող և պլակատներ փակցնող կառույցները...., երբ ծաղրվում են իրենց իսկ կողմից ենթադրաբար պաշտպանության տակ գտնվող խավի ներկայացուցիչներ։ Չկա՞, չե՞ն ստացել համապատասխան արտոնություններ (կամ դրամաշնորհներ)՝ «ինքնաբուխ պայքարի»։ Ինչպիսի՞ երկակի ստանդարտներ։ Սա էլ հո ավանդական ու հայկական արժեքների ծաղրը չէ՞, որի ժամանակ ծպտուն իսկ չեք հանում (եթե կազմակերպիչը չեք)։

Իհարկե, պիտի հայտնվեն նաև այնպիսիք, ովքեր կփորձեն այս ամենը ներկայացնել իբրև «հասարակության պահանջ», կամ «հանրային իրականություն,» և նույնիսկ, մեկնաբանել դա՝ ազատ խոսքի, կամ հումորի տեսանկյունից։ Նման վարքն էլ նորություն չէ, երբ դեռ տարիներ առաջ «հեռուստաեթերի մաքրման պահանջ» նախաձեռնությամբ էինք հանդես գալիս, նույն այդ «լավագույն մարդիկ» էին առաջին ընդիմացողները՝ հայտնի «ազգագրագետներ», «քաղ գործիչներ», «լրագրողներ», ՀԿ-ներ... նույն «օպերայի տարբեր մեներգիչներ և խմբերգիչներ»...

(Շատ կուզեի տեսնել այն մարդկանց դեմքերը, ովքեր հանրային քննարկումների ժամանակ ուղղորդում էին՝ ազգայինը առաջ տանող ուժերին հեռացնել քննարկումներից, իբրև պատճառաբանություն՝ նշում էին, թե պետք է բացատրել, համոզել, Հանրայինից գովազդը հանել, տալ մասնավոր ընկերություններին՝ իբրև փողի աղբյուր, իսկ Հանրայինի ֆինանսավորումն ավելացնել բյուջեյից, որպեսզի այն դառնա ճաշակ ու որակ թելադրող.... Էս ա՞ ձեր ճաշակն ու որակը... երբ #pananism-ի ներկայացուցիչը ազգայինի նկատմամբ ծաղրը բացատրում էր իբրև բիզնես, ու լեզուն կապ ընկավ, երբ ասեցի, թե հորդ վրա անեկդոտ նկարի ու ծախի... Մասնավորից անճաշակություններն ու աղբը լցրեցիք Հանրային, չնայած էն ժամանակ էլ մի բան չէր՝ առանձին որոշ հաղորդումներն ու նվիրյալներին չհաշված....)։

Չի անցնի, ընկերներ, եթե դա անգամ իրականությունն է, ապա ձե՛ր իրականությունն է։ Քանի որ զննելով ձեր տված պրոդուկտը և «դա է մեր իրականությունը պատճառաբանությունը»՝ կարելի է ենթադրել, որ ձեր իրականությունը միայն ցինիզմն ու խեղկատակությունն է։ Ինչ խոսք, դժվար է ավելին սպասել մարդկանցից, ովքեր վայրենի կրքով ազգային ավանդական ընտանիք են ծաղրում, կամ այն աստիճան անսկզբունք են, որ մեկի հասցեին կասեն, թե անգամ կզզվեն բարև տալ, իսկ հետո միջազգային հարթակներում ի տես ողջ աշխարհի կողջագուրվեն...

Հայաստանը՝ ի՛մ երկիրը, մե՛ր երկիրը, ցինիկներից և խեղկատակներից զատ, այլ իրականություն ևս ունի՝ վեհը, բարձրը, արժանապատիվը, արարողը, ստեղծողը... Սակայն այդ իրականությանն անհաղորդ է ձեր տեսակը...

...Քանի որ զուգահեռ գոյություն ունեցող Հայաստաններ կան՝ կործանվող և վերածնվող... Եւ միայն ձեր ներքինը, ձեր էությունն է որոշում, թե որ Հայաստանում կհայտնվեք...

Դրանով էլ պայմանավորված տարբեր են մեր իրականությունները՝ դուք, որ հեգնեցիք ուժը ստեղծագործ, լրբենի ծաղրով արհամարհեցիք ոգու վառ զեղմունք միտք ու երազանք,նյութի տաճարում արբած պարեցիք՝ մոռացած անմահ, անհունի տենչանք, ապրում եք ձեր իսկ ստեղծած իրականության մեջ.... Ու երբեք, երբեք չհամարձակվեք, դա վերագրել մեզ, որ ամենքի՜ն տվել ենք մի՛տք‚ առա՛ծ‚ երգե՛ ր՝ պաշտպանել նրանց հոգևոր ցրտից‚ ամե՜ն տեղ թողել մեր աչքից՝ ցոլանք‚ մեր հոգուց՝ մասունք‚ եվ նշխար՝ սրտից…

Եվ այնուամենայնիվ, շատ կուզեի, որ հատկապես որոշ պաշտոնյաներ, հայտնի օբյեկտներ և սուբյեկտներ, որոնք պատեհ-անպատեհ իրենց մեջ են գցում և քաղաքակրթությունից ու վեհ արժեքներից են ճամարտակում (իսկ ազգայինն էլ համարում հետամնաց, ու բռի), էս դեպքում էլ դրսևորեն իրենց։ Այլապես վերահաստատվում է էն կասկածը, որ բոլոր էդ «վեհ արժեքների» թեմայով իրենց ելույթները ունեն կոնկրետ պատվիրատու ու խիստ որոշակի նպատակ են հետապնդում...

Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

13.03.2018թ.

Լրահոս
Փակվելու վտանգի առջև կանգնած դպրոցներին կփոխարինեն կրթամշակութային կենտրոնները, որտեղ կհաճախեն նաև մեծահասակներ ՄԻՊ աշխատակազմը կզբաղվի աղբահանության վերաբերյալ դժգոհությունների հարցով ԵԱՀԿ-ն պատրաստ է օժանդակել ՀՀ կառավարության հակակոռուպցիոն բարեփոխումներին Բելառուսի կողմից «Պոլոնեզներ»-ի վաճառքն Ադրբեջանին անընդունելի է. Նիկոլ Փաշինյան Ձերբակալվել են «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն- ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրենը և պահեստապետը Եղվարդում կասեցվել է նավթավերամշակման գործարանի շինարարությունը ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը Թբիլիսիում Հաջիևին խորհուրդ է տվել կաշառքի վրա միլիոններ վատնելու փոխարեն իրապես ժողովրդավարական երկիր կառուցել Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը նախատեսվում է հուլիսի 26- ին. ՀՔԾ պետ ՀՅԴ-ն զորակցություն է հայտնել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն Մի կաթիլ մեղր չդառնա հարցը. Արմեն Աշոտյան Գեորգի Ավետիսյանը խոստանում է հնարավոր բոլոր միջոցներով աջակցել փոքր ու միջին բիզնեսին Կիևյան կամրջից քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է ՄԱԿ-ը պատրաստակամ է աջակցելու Հայաստանի հետագա զարգացմանը. Գուտերեշ ԿԳՆ-ն փորձելու է հասնել նրան, որ դպրոցներն աշխատեն մեկ հերթով և ընդունեն միայն իրենց տարածքի աշակերտներին Թեղուտում ազգային պարկը հսկող կամավորները ծեծի են ենթարկվել Բացահայտվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր. մեղադրանք է առաջադրվել 6 անձի Կառավարությունը երկու մարզիկի տրամադրեց զորակոչից տարկետում Հասարակությունը, որն ուզում է վերադառնալ 10-ամյա կրթությանը, պետք է ունենա նոր նախարար, ես կողմ եմ 12-ամյա կրթությանը ՊԵԿ նախագահը պատրաստ է անգամ կոշտ ձևերով հասկացնել, որ ՓՄՁ-ներին հարկային վարչարարությամբ չպետք է ծանրաբեռնել Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա ԱԱԾ պետը խոստանում է նոր աղմկոտ բացահայտումներ ապօրինի հարստացման դեպքերով Եթե ձեզ թվում է, որ մենք պետք է բերենք մաքուր, հրեշտակի թեւերով անձանց, չի լինում նման բան. Դավիթ Անանյան Ինչո՞ւ են դիրքեր գնացող զինվորները փող հավաքում. մեկնաբանում է Արցախի նախագահի խորհրդականը Ա. Հովհաննիսյանը Դ. Իոաննիսյանին մտավոր հետամնաց է անվանել. Հովհաննիսյանն արձագանքել է Կառավարությունը զինվորական զորակոչից տարկետում տվեց մի քանի տասնյակ ուսանողների Բնակչության շրջանում կիրականացվեն անվտանգ և արդյունավետ կանխարգելիչ պատվաստումներ. Արսեն Թորոսյան 2017-ի ընթացքում պետական մարմիններում հայտնաբերվել են գրեթե 5 մլրդ դրամի խախտումներ Չեմ թաքցնի՝ ՀՖՖ նախագահի պաշտոնը ստանձնելու ցանկություն ունեմ. ԱԱԾ տնօրեն Տարոն Մարգարյանը դեռ չի հրավիրվել ԱԱԾ, բայց կհրավիրվի. Արթուր Վանեցյան Վարչապետը հանձնարարեց պարզել չիրագործված վարկային ծրագրերի թիվը, որոնց ուղղությամբ Հայաստանը շարունակում է վճարումներ կատարել Նիկոլ Փաշինյանը Փանիկի միջադեպը համարում է սադրանք ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների Արայիկ Հարությունյանը կոչ է անում ուսումնական հաստատությունների ղեկավարներին զերծ մնալ կոնկրետ բանկերում հաշիվներ բացելու ուղղորդումներից Հայաստանը վճռական է ի կատար ածելու հնարավորինս հավակնոտ բարեփոխումներ Կառավարության նիստը` ուղիղ. օրակարգում ընդգրկված է 22 հարց ՄԹ Լորդերի պալատը հավանություն տվեց Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին Ցանկացած կառուցողական շփում, որ կողմերը նախաձեռնում են, պետք է ծառայի հակամարտության կարգավորմանը. Զախարովա Իշխանությունն ունի բավարար կամք՝ ներառական կրթության ոլորտում առկա խնդիրներին լուծում տալու. Արայիկ Հարությունյան Այնպես չէ, որ գումար չկա, ճանապարհը կանգնած է. նախարարը՝ «Հյուսիս-հարավի» ֆինանսավորում չունեցող հատվածների մասին Վարչապետը միջազգային փորձագետների հետ քննարկել է արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացմանն ուղղված հարցեր Փանիկ գյուղում զորավարժություններն անցկացվել են անգնդակ փամփուշտներով. Արծրուն Հովհաննիսյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan