Դանիայում Թուրքիայի դեսպանատունը հարձակման է ենթարկվել

Դանիայում Թուրքիայի դեսպանատունը հարձակման է ենթարկվել

Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում անհայտ անձինք «մոլոտովյան կոկտեյլներով» հարձակում են գործել Թուրքիայի դեսպանատան վրա: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Հարձակման հետևանքով դեսպանատան շենքն արտաքինից փոքր-ինչ վնասվել է:

Հարձակման պահին դեսպանության շենքը դատարկ է եղել:

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել կատարվածի առնչությամբ: Այս պահին ձերբակալվածներ չկան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում