Երեւանի ավագանին մերժեց Վազգեն Սարգսյանի փողոցի մի հատվածը Վուդրո Վիլսոնի անվամբ անվանակոչելու առաջարկը

Երեւանի ավագանին մերժեց Վազգեն Սարգսյանի փողոցի մի հատվածը Վուդրո Վիլսոնի անվամբ անվանակոչելու առաջարկը

Երեւանի ավագանին մերժեց «Երկիր ծիրանի» խմբակցության կողմից Վազգեն Սարգսյանի փողոցի՝ Հանրապետության հրապարակի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնից դեպի ՀՀ արտաքին գործերի և ՀՀ արդարադատության նախարարություններ տանող հատվածը Վուդրո Վիլսոնի անվամբ անվանակոչելու առաջարկը:

Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամները դեմ քվեարկեցին առաջարկին, «Ելք» խմբակցությունը քվեարկության ընթացքում բացակայում էր դահլիճից եւ նիստին հետեւում էր լրագրողների համար նախատեսված սենյակից:

«Այն, որ Վազգեն Սարգսյանն ազգային հերոս է, ես չեմ վիճարկում, բայց ես առաջարկել եմ Վազգեն Սարգսյանի անվան փողոցի երկու հատվածներից միայն մեկը վերանվանել»,-ասաց «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

Օրակարգում ընդգրկված հարցին դեմ ելույթներով հանդես եկան Երեւանի ավագանու ՀՀԿ-ական անդամները՝ համարելով այն խիստ մերժելի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում