AM | RU
USD
EUR
RUB

Շիրակի պետական համալսարանում բողոքի ալիքը շարունակվում է. այս անգամ ոտքի են կանգնել ուսանողները

 
 

Շիրակի պետական համալսարանի շուրջ կրքերը չեն դադարում: Այս անգամ, ի պատասխան դասախոսներ Հովհաննես Խորիկյանի ու Գագիկ Համբարյանի աշխատանքից ազատելու բուհի ռեկտորի որոշման բողոքում են ուսանողները: Սկսվել է ստորագրահավաք ռեկտորի հրամանի դեմ։ Ուսանողները պահանջում են բեկանել մարտի 15-ի որոշումն ու աշխատանքի վերադարձնել դասախոսներին:

Ուսանողները պահանջագիր ներկայացրել են բուհի վարչական մաս, նույն պահանջով բաց նամակ են ուղարկել նաև ՀՀ Նախագահին:Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դասախոսներին աշխատանքից ազատելու որոշման հաջորդ օրը Շիրակի պետհամալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Մելքոնյան տարածել էր հայտարարություն որում ասված էր. «Բուհում վերջին դեպքերի առնչությամբ հրապարակայնորեն հայտնում եմ իմ հստակ դիրքորոշումը: Պարոն Խորիկյանին և պարոն Համբարյանին աշխատանքից ազատելու ռեկտորի որոշմանը դեմ եմ: Խորապես համոզված եմ, որ նման գիտնականներին բուհից հեռացնելը չի բխում բուհի և ուսանողության շահերից:

Գտնում եմ, որ դասախոսներ Խորիկյանն ու Համբարյանը պետք է վերադառնան իրենց աշխատանքին: Որպես Ուսանողական խորհրդի նախագահ, բուհի գիտական խորհրդի ուսանողական կազմի ներկայացուցիչ և բուհի ապագայով մտահոգ մարդ պատասխանատու կերպով հայտարարում եմ. Համարժեք միջոցների եմ դիմելու դասախոսների աշխատանքի վերադառնալու և ուսանողների շահերի պաշտպանությունն իրականացնելու համար»:

Մարտի 19-ին դասախոսներին աշխատանքի վերադարձնելու, ինչպես նաև մարտի 24-ին կայանալիք գիտխորհրդի և հոգաբարձուների խորհրդի համատեղ ընդլայնված նիստի թափանցիկությունը, բողոքին մասնակցող ուսանողների հատուկ խմբի եւ Հովհաննես Խորիկյանի ու Գագիկ Համբարյանի ներկայությունն ապահովվելու դիմում-նամակին միացել էին բուհի ուսանողներից շատերը: Ուսանողները պահանջում են նաև ապահովել բուհի ֆինանսական վիճակի թափանցիկությունն ու հաշվետվությունը ներկայացնել համալսարանի պաշտոնական կայքում:

«Ես պատասխանատվությամբ հայտարարում եմ, որպես ուսխորհրդի նախագահ, գիտական խորհրդի անդամ ու նաեւ զուտ որպես խղճի առաջ մաքուր մարդ. շարունակելու ենք պայքարը Շիրակի մայր բուհում արդարությունը վերականգնելու համար»,-նշում է Արմեն Մելքոնյանը՝ փաստելով, որ թեև ինքը ևս կողմ է քվեարկել գիտխորհրդի՝ դասախոսներին անվստահություն հայտնելու միջնորդությանը, հետագայում հրապարակավ հրաժարվել է այդ որոշումից:

«Գիտական խորհրդի որոշմանը կողմ կամ դեմ քվեարկելը բնականոն գործընթաց է․ սկզբում մարդն ունի համոզմունքներ, որոնք թյուրիմացաբար են ձեւավորվել, արտահայտում է այդ կերպ: Երեկ հրապարակայնորեն նշեցի, որ, չտրվելով սադրանքներին, ոչ մեկին չեմ պատասխանում ֆեյսբուքում եւ նշեցի, որ հրաժարվում եմ գիտխորհրդի բոլոր իմ ստորագրություններից եւ ետ եմ կանչում դրանք»,- նշեց Արմեն Մելքոնյանը՝ հավելելով, որ իրեն չեն ստիպել որոշմանն ու միջնորդությանը կողմ քվեարկել, ապա փոխել իր կարծիքը:

Լրահոս
Խորհրդարանի լուծարման հարցը չի կարող միանձնյա որոշվել. ԱԺ նախագահ Արտակ Զեյնալյանը խոստանում է քաղաքապետ ընտրվելու դեպքում ըստ կարևորության լուծել Երևանի բոլոր խնդիրները ՀՀ Ազգային ժողովի բակում նշվում է Հայաստանի առաջին խորհրդարանի ձևավորման 100-ամյա հոբելյանը Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վրաստանի տարածքում բեռնատարներով ցորենի և ալյուրի տարանցման արգելքը հետաձգվել է մեկ տարով Ոչ մի վախ Արցախի հողում. հայտնի ռուս բլոգերը ներկայացրել է տպավորություններն Արցախ կատարած ճամփորդությունից Արա Բաբլոյանը պաշտոնական այցով կմեկնի Շվեյցարիա Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ Ամուլսարի հանքը պետք է աշխատի. Առողջապահության նախարարի հայրը արձագանքում է իր հասցեին հնչող մեղադրանքներին Յուրի Խաչատուրովին փոխարինելու շուրջ խորհրդակցությունները շարունակվում են. Զոհրաբ Մնացականյան Սիլվա Ադամյան․ ՀՀ առողջապահության նախարարի հայրը վիրավորել է Ամուլսարի խնդիրներով զբաղվող փորձագետներին Հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգվում է ոչ թե երկու, այլ մեկ տարով Փաշինյան-Թրամփ հանդիպման գործընթացը ժամանակ է պահանջում, աշխատում ենք ԱՄՆ գործընկերների հետ. ԱԳ նախարար Թուրքիայում 20 տոննա մոլիբդենով հայկական բեռնատար են թալանել Կառավարությունն ԱԳՆ-ին հատկացրեց 109 մլն 296 հազ. դրամ ՆԱՏՕ-ն վերահաստատել է աջակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը ՀՀ նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ Վահրամ քահանա Մելիքյանը կեղծ է որակել Գարեգին Բ-ի կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսի աթոռը ինքնակամ թողնելու մասին լուրը «Ժամանակ». Կարևոր հարցերի շուրջ հեռախոսային զրույցներ չվարել «Ժողովուրդ». Ինչ ճակատագիր կունենան Հրազդանի քաղաքապետարանում հայտնաբերված փաստերը «Փաստ». Առողջապահության նախարարը տապալում է շվեյցարական ամենամեծ ներդրումային նախագիծը «Ժամանակ». Հայ-վրացական հաղթանակ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 20 Արա Բաբլոյանն և Դունյա Միյատովիչը քննարկել են հասարակության խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին ԵԽ հանձնակատարը մարդու իրավունքների ոլորտում բարձր է գնահատել Հայաստանի քաղհասարակության դերը Զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Էրդողանը հանդես է եկել Թուրքիայի ներքին հաշվարկներում օտարերկրյա արժույթից հրաժարվելու օգտին Քննարկվել է պաշտպանության բնագավառում հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման հնարավորությունը ԱԺ Քննիչ հանձնաժողովը հնարավոր է քննարկի նաև «Ռոբերտ Քոչարյանի գործի» դատավարական գործողությունների դատախազական պատշաճ հսկողության հարցը Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել Դանիական Danske Bank-ի նախագահը հրաժարական է տվել ադրբեջանական և ռուսական ծագման գումարների լվացման պատճառով Կիմ Չեն Ընը խոստացել է պատմության մեջ առաջին անգամ այցելել Սեուլ ԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման գործը քննելու համար հրավիրվելու են միջազգային կառույցների մասնագետներ Սևանի բժշկական կենտրոնում կտեղադրվի համակարգչային շերտագրման սարք Ադրբեջանական ԶԼՄ-ները «հայկական կողմից» սպանված զինծառայողի վերաբերյալ մանրամասներ են հրապարակել ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ համաժողովում Ադրբեջանը սուր քննադատության է ենթարկվել Հոկտեմբերին «Ուրալյան ավիաուղիները» կսկսեն իրականացնել Անապա-Երևան ուղիղ չվերթը ՀՀ նախագահը ստորագրել է Ազգային ժողովի կողմից ընդունված մի շարք օրենքներ «Ժամանակ». Մասիսի քաղաքապետը վերադարձել է աշխատանքի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan