Հայաստանի կառավարությունը հաստատեց շրջակա միջավայրի պահպանության ռազմավարությունը

Հայաստանի կառավարությունը հաստատեց շրջակա միջավայրի պահպանության ռազմավարությունը

Կառավարությունը հաստատեց Շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների օգտագործման կառավարման ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը: ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ այն նախատեսում է բնապահպանական քաղաքականության գործիքների համակարգված փաթեթ, որն առավել համակարգված կդարձնի բնապահպանական և բնօգտագործման ոլորտում առկա և առաջիկա բնագավառային գործողությունների ծրագրերը, կանդրադառնա խնդիրների լուծմանը, ինչպես նաև հաշվի կառնի ՀՀ միջազգային պարտավորությունները` բնապահպանության ոլորտում: «Ռազմավարությունում մանրամասն դիտարկվել են շրջակա միջավայրի բաղադրիչներ հանդիսացող հողերը, կենսաբազմազանությունը, ներառյալ` անտառները և բնության հատուկ պահպանվող տարածքները, ջրային ռեսուրսները, մթնոլորտը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Բնապահպանության նախարարը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում