«Հրապարակ». Ապառիկով դեղորայք բուժվելու կարիք ունեցողների համար

«Հրապարակ». Ապառիկով դեղորայք բուժվելու կարիք ունեցողների համար

Թվում էր, թե ոչ ոք չի կարող գերազանցել Սամվել Ալեքսանյանի մտքի թռիչքին, երբ նա սկսեց «վարկով Ամանոր» ակցիան: Սակայն երեկ «Լևոն և Լամարա» դեղատանը մի ցուցանակ ավետում էր ապառիկով դեղորայք վաճառելու մասին:

Պարզվում է՝ ընկերությունը դեռ նախորդ տարեվերջից նախաձեռնել է այս ակցիան, որը ժամանակի ընթացքում պետք է գործի ցանցի բոլոր խանութներում: Ցուցանակի մեջ մանրամասն նշված էր, թե ինչ պայմաններով են դեղորայք տալիս, ըստ այդմ՝ դեղորայքի ապառիկ վաճառքն իրականացվում է 30 հազարից մինչև 800 հազար դրամ առևտրի դեպքում, 1տարի ժամկետով՝ 15% տարեկան տոկոսադրույքով:

«Մենք փորձում ենք օգնած լինենք այն մարդկանց, ովքեր կարիք ունեն բուժվելու, բայց միանգամից մեծ գումար չեն կարողանում հատկացնել դեղորայքի գնման համար»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

«Պատկերացնո՞ւմ եք՝ իշխանությունն այնպիսի բարեկեցիկ կյանք է ապահովում երկրում մարդկանց համար, որ դեղերն արդեն ապառիկով են վաճառում»,- գրում է թերթը:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում