«Հրապարակ». ԱԺ ղեկավարությունը ատեսատավորումից «կտրված» հնաբնակներին աշխատանք է առաջարկել

«Հրապարակ». ԱԺ ղեկավարությունը ատեսատավորումից «կտրված» հնաբնակներին աշխատանք է առաջարկել

«Հրապարակ»-ը գրում է. «ԱԺ ղեկավարությունը պետական ծառայողների ատեստավորումից «կտրված» ԱԺ հնաբնակներից մի քանիսին աշխատանք է առաջարկել»։

«Նրանցից մեկը տեղեկատվական վարչության նախկին պետ Մարուսյա Ավետիսյանն է՝ ԱԺ-ի «դասատուն», ում ամեն օր կարելի է տեսնել ԱԺ եկած դպրոցականների կամ ուսանողների շրջայց և «Բաց դաս» կազմակերպելիս։ Նա ԱԺ-ում է մոտ 25 տարի։ Նրան կտեղավորեն ԱԺ արարողակարգի այցերի և ընդունելությունների կազմակերպման բաժնում՝ որպես հայեցողական աշխատող։

Հովհաննես Շիրազի դստերը ևս, ով չէր անցել ատեստավորումը, կպահեն ԱԺ-ում։ Աստղիկ Շիրազը ԱԺ հանրային կապերի վարչության տեղեկատվության միջոցների հետ կապերի բաժնի պետն է, կշարունակի աշխատել որպես ավագ մասնագետ։ Ատեստավորման 2-րդ փուլը կմեկնարկի ապրիլին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում